Քաղաքականություն

Ի՜նչ ասես կարելի էր անել, եթե ակտիվ ու պայքարող հասարակություն ունենայինք

Ի՜նչ ասես կարելի էր անել, եթե ակտիվ ու պայքարող հասարակություն ունենայինք

Ես ահավոր չեմ սիրում հանրության և տարբեր խմբերի վրա մեղք բարդել (նախ փորձում եմ իմ մեղքը տեսնել, հետո` ուրիշներինը) և միշտ արդարացումներ եմ գտնում մարդկանց սխալ պահվածքի համար: Բայց այսօր ուզում եմ գրել այն մասին, թե ինչ կարող էր լինել իդեալում, եթե մենք ունենայինք ակտիվ ու պայքարող ժողովուրդ, քաղաքացիական բարձր գիտակցությամբ հասարակություն:

- դատարանները հեղեղված կլինեին հանրային հայցերով` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների: Յուրաքանչյուր լպիրշ խոսքին, որևէ անհատին և ուժին ուղղված վիրավորանքին, օրենքի տառի ցանկացած ոտնահարմանը, սահմանադրական կարգի տապալումներին կհաջորդեր դատական հայցերի հեղեղ, դատախազությանն ու ՍԴ-ին ուղղված դիմումների տարափ: Հիմա հակառակն է` ՔՊ-ականները (անգամ Նիկոլ Փաշինյանն է) դատարան դիմում, հաղորդումներ ներկայացնում: 

-Նամակներով կհեղեղեին դեսպանատներն ու միջազգային կառույցները` թույլ չտալով, որ իշխանությունը թյուրիմացության մեջ գցի միջազգային հանրությանը, թե` հասեք,  փրկեք մի խումբ հոգևորականներ ուզում են իշխանություն զավթել...որ անգամ ԵԽԽՎ-ն բանաձև ընդունի, փոխանակ քաղաքական հետապնդումները դատապարտի:

- Իշխանական մամուլի յուրաքանչյուր կեղծիք ու ատելության խոսք, իշխանական քարոզիչների յուրաքանչյուր ստատուս և քոմենթ անարձագանք չէին թողնի: Նույն ֆբ ադմինիստրացիային կհեղեղեին բողոքներով, նամակներով, բացահայտումներով...

- Ամեն կեղծ պատարագին մի քանի հարյուր կամ հազար մարդ կգնար ու կկանգներ իր եկեղեցու կողքին, ուժ կցուցադրեր, չէր վախենա ոստիկանից ու եկեղեցին ավերող խուժանից, կինքնակազմակերպվեր` չսպասելով, որ ընդդիմությունը կազմակերպի այդ դիմադրությունը:

-ՔՊ-ական վերնախավի միլիոնանոց պարգևատրումների մասին լսելուն պես 40 հազար դրամ ստացող պապիկ-տատիկները կառավարության շենքը կշրջապատեին, իսկ գերատեսչությունների շարքային աշխատողները` գործադուլ կհայտարարեին, թողնելով, որ 3-5-7 միլիոն ստացած իրենց շեֆերն ամբողջ ապարատի գործն անեն:

- Իշխանական որևէ օլիգարխին տրամադրված հերթական հարկային արտոնությունից վրդովված գործարարները հայտարարություն-ուլտիմատում կտարածեին ու պապոյաններին «տռաս» կհանեին: 

- Քաղբանտարկյալների պաշտպանությամբ զբաղվող կոմիտեներ կձևավորվեին և ամենօրյա ռեժիմով ակցիաներ կանեին կառավարության, դատախազության, քննչականի, դեսպանատների մոտ: 

- Վերջապես, յուրաքանչյուր իշխանական կվախենար սեփական հարևան- բարեկամներից, վախով ու ամաչելով փողոց դուրս կգար...

Ի՜նչ ասես կարելի էր անել...եթե ակտիվ ու պայքարող հասարակություն ունենայինք:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image