Էնցո Մարեսկան պաշտոնապես դարձել է անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի Մամուլի ծառայությունը։
Պայմանագիրը 46-ամյա Մարեսկայի հետ գործելու է մինչեւ 29 թվականի ամառ։ Մարեսկան այդ պաշտոնում հաջորդելու է իսպանացի Խոսեպ Գվարդիոլային։ Վերջինս «Մանչեսթեր Սիթին» գլխավորել է 2016 թվականից։
Գվարդիոլայի ղեկավարությամբ՝ «Մանչեսթեր Սիթին» վեց անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, հինգ անգամ՝ Անգլիայի ֆուտբոլային լիայի գավաթակիր, երեք անգամ Անգլիայի գավաթի եւ Սուպերգավաթի գավաթակիր եւ նաեւ՝ ՉԼ ու ՈՒԵՖԱ Սուպերգավաթի հաղթող մեկական անգամ։Մարեսկան եղել է «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբի անդամ, նաեւ՝ ղեկավարել «Չելսին»։