Ինչպես արդեն գրել էինք, այսօր առավոտյան բերման են ենթարկել Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն, նա այս պահին գտնվում է Շիրակի մարզային քննչական վարչությունում։
Մեր տեղեկություններով՝ Սպարտակ Ղուկասյանին բերման են ենթարկել նոր գործի շրջանակում, նախորդ գործերի հետ առնչություն չունի։ Ինչպես նաև տեղեկացանք, որ այս պահին մի խումբ գյումրեցիներ պատրաստվում են շրջափակել Շիրակի մարզային քննչական վարչության շենքը` իրավապահներից բացատրություն պահանջելու, թե ինչ հիմքով և ինչու են բերման ենթարկել քաղաքապետի որդուն։