Նախորդ շաբաթ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում ադրբեջանական գերությունից ազատված Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է, սրտի վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- վստահեցրել էր նախարարը: Հիշեցնենք, որ երկու տարի և ավելի տարեց Վագիֆ Խաչատրյանը գտնվում էր ադրբեջանական դաժան գերության մեջ` անմարդկային պայմաններում: «Հրապարակը» Խաչատրյանի դստերը` Վերա Խաչատրյանին հարցրեց, թե ինչպես է հայրիկի առողջական վիճակը վիրահատությունից հետո: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Դեռևս հիվանդանոցում ենք, վիճակը նորմալ է, սակայն դեռ դուրս չեն գրել, բաց վիրահատություն է տեղի ունեցել, չենք կարող ասել, որ վիճակը լավ է: Ադրբեջանում բնականաբար վիճակը կրիտիկական է դարձել, այն իր ազդեցությունն է թողել, հնարավոր է եկող շաբաթ նոր դուրս գրեն հայրիկին»: Մենք նաև հետաքրքրվեցինք `Վագիֆ Խաչատրյանի հոգեբանական վիճակով: Դուստրը նշեց, որ հոգեբանական վիճակը նորմալ է:
Հասարակություն
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
×
❮
❯