Այլ

Փաշինյանից ազատվելու հաղթանակը Շուշիի ազատագրումից բարձր է

Փաշինյանից ազատվելու հաղթանակը Շուշիի ազատագրումից բարձր է

Կարդում եմ Արմեն Աշոտյանի գրառումը․ «Փաշինյանին իշխանազրկելու օրը երկրի պետական տոնացույցում պիտի դառնա Հայաստանի ազատագրման օր», և կարծում եմ՝ սա կարող է դառնալ հայ ժողովրդի համար ամենամեծ հաղթանակը՝ բոլոր մյուս հաղթանակներն ու եռատոները կորցրած մեր պատմության համեմատությամբ։

Մտածում եմ՝ արդյոք այս մոտեցմամբ հնարավոր չէ  կյանքի կոչել  դալկահարված ու ահեղ խորշակի փայ ու փոշի դարձրած  հայ ժողովրդի իղձերը։ Ակամայից հիշում եմ ԵԿՄ  նախագահ Սասուն Գրիգորյանի 2018-ի հայտարարությունը․ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում։ Ես չեմ վարանելու ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։ Այս խոսքերը արտացոլում էին հաղթանակները թշնամուն զիջելու համոզմունք՝ մեր հաղթանակը նսեմացնելու գնով։ 

Այսօր եկել է ժամանակը՝ հայտարարել՝

«Փաշինյանից ազատվելու հաղթանակը հայ ժողովրդի համար ավելի կարևոր է, քան բոլոր մյուս հաղթանակները։ Փաշինյանից ազատվելու հաղթանակը՝ Շուշիի ազատագրումից բարձր է»։ Այդ հաղթանակը  ոչ միայն ավելի բարձր ու  շռնդալից կլինի, այլ կդառնա հայ ժողովրդի փոխհաղթանակների խորհրդանիշը։
Նման հաղթանակը չի հասնում բանավոր խոսքերով․ այն պահանջում է գործողություն, ճշգրիտ քաղաքական քայլ և ցանկացած կրակի օջախ բորբոքելու կարողություն, նույնիսկ փոքր լուցկու մի հատիկով։ Փաշինյանն ինքը հրահրում է հնարավորությունը՝ ասելով․ «Համաձայն չէիք, հեղափոխություն անեիք», բայց նա նաև հանգցնում է հեղափոխության կրակները։

Բայց մոխրի տակ մնացած պեծերը  դեռ կան, և ցանկացած պահի կարող են բռնկվել։ Դա հայ ժողովրդի վճռականության, միասնականության  կայծն է՝ ճակատագիրը վերագրելու սեփական ձեռքերին, ոչ թե սպասել, որ այն ուրիշը որոշի։
Փաշինյանից ազատվելու հաղթանակը կլինի ոչ միայն քաղաքական․ այն կլինի ազգային, հոգևոր և խորհրդանշական,  այն կսահմանի նոր էջ հայ ժողովրդի պատմության մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image