Հասարակություն

Տնտեսական աճը կշարունակվի, եթե Արեւմուտքը չխանգարի

Տնտեսական աճը կշարունակվի, եթե Արեւմուտքը չխանգարի

Հայ-ռուսական հարաբերությունները, որքան էլ քաղաքական առումով համարվեն լարված, տնտեսական առումով, կարծես, այնքան էլ վատ չեն զարգանում։ Տպավորությունն այդպիսին է, երբ հետեւում ես ռուսական մեդիատարածքում որոշ փորձագետների գնահատականներին։ Մասնավորապես, Հայաստանից Ռուսաստան մատակարարումները 2022-ին աճել են 187 տոկոսով, առեւտրաշրջանառությունը երկու երկրների միջեւ հասել է 5 միլիարդ դոլարի։ Ընթացիկ տարում այս դինամիկան պահպանվում է։ Հայաստանից Ռուսաստան մատակարարումներն առաջին կիսամյակին աճել են մոտ 90 տոկոսով, իսկ երկկողմ առեւտրի ծավալը կարող է հասնել 6 միլիարդ դոլարի։

3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի համար, ըստ ռուս փորձագետների, այս ցուցանիշը բավականին լավ է եւ կարող է դրական էֆեկտ ունենալ ֆինանսական կայունության եւ մարդկանց բարեկեցության համար։ Սա, իհարկե, հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով եւ արեւմտյան սանկցիաներով՝ Հայաստանն է ապահովում զուգահեռ արտահանումը դեպի Ռուսաստան եւ փակում Արեւմուտքի հետ առեւտրի բացակայության պատճառով ծագած դեֆիցիտը։ Ռուսական կողմի գնահատականներով՝ հայ-ռուսական առեւտրահարաբերությունները կարող են աճել նաեւ Թուրքիա-Ադրբեջան ամրապնդվող դաշինքի պայմաններում։ Նախօրեին Ծաղկաձորում նման մտքեր հայտնեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Իհարկե, հասկանալի է, որ աճի այս տեմպերը երկարաժամկետ լինել չեն կարող, եւ պատերազմի ավարտի հետ այդ միտումները կանգ կառնեն, գուցեեւ զարգանան հակառակ ուղղությամբ։ Սակայն այս պահին առկա իրավիճակը, ըստ ռուսական կողմի գնահատականների, հուշում է, որ բիզնեսը գտել է իր գոյատեւման ուղին՝ անկախ քաղաքական խնդիրներից։


 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image