Քաղաքականություն

Քարերը հավաքելու ժամանակը

Քարերը հավաքելու ժամանակը

Սկզբում իբրեւ թե բարեփոխիչներ էին, որոնք պետք է լավ կյանք բերեին մեզ, վերացնեին արատավոր երեւույթները` կոռուպցիան, հովանավորչությունը: Եվ մարդիկ այնքան ոգեւորված էին, որ անգամ իշխանության մեջ գտնվողները, բարձր պաշտոն ունեցողներն այդ «կուտը կերան» եւ հավատացին, որ բացվում է հայոց ոսկե դարաշրջանը: Ապա, քանի որ բոլորով մասնակցել էին իշխանափոխությանը եւ հույսեր էին կապել, ոչ մի կերպ չէին ուզում հավատալ, որ սխալվել են, եւ առաջնորդվում էին «լավ ասենք, որ լավ ըլլա» բանաձեւով ու ամեն մի մետր ասֆալտի, ամեն նորանշանակ պաշտոնյայի, ամեն մի պաթոսախեղդ ելույթի մեջ նոր կյանքի, պայծառ ապագայի ապացույց էին տեսնում:

Հետո սկսվեց սթափության, հիասթափության, իրատեսության փուլը, եւ մարդիկ սկսեցին հասկանալ, որ սխալվել են, որ հայտարարված բարի ցանկությունները բավարար չեն, դրանք կյանքի կոչելու համար նաեւ խելք ու կառավարման ունակություններ են հարկավոր, գիտելիքներ ու լայնախոհություն, մի քանի քայլ առաջ հաշվելու ունակություն, փորձ, քննադատությունները լսելու կարողություն: Կյանքը ցույց տվեց, որ 2018-ին իշխանության եկածները չեն լսում քննադատությունները, ավելի շուտ՝ ատելությամբ են լցվում իրենց քննադատողների նկատմամբ եւ ամեն ինչ անում են՝ նրանց լռեցնելու համար: Որ ոչ թե դասեր են քաղում իրենց բազում սխալներից, այլ կատաղի եռանդով կրկնում են այդ սխալներն ու արդարացնում դրանք: Անգամ չեն գիտակցում, որ սխալները կրկնելու, քննադատությունները չլսելու համառությունը, մեծամտությունը վնասում են նախ երկրին, հետո՝ նաեւ իրենց: Վերջապես` այսքան շատ սխալն ու կորուստը չէին կարող պայմանավորված լինել օբյեկտիվ հանգամանքներով, դրանցում անչափ մեծ է իրենց տգիտությամբ պայմանավորված սուբյեկտիվ դերակատարումը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image