Հասարակություն

Գրիգոր Տեր-Ղազարյանը Մեսրոպ Մանուկյանից 1,5 միլիոն է պահանջում․ հայց է ներկայացվել դատարան

Գրիգոր Տեր-Ղազարյանը Մեսրոպ Մանուկյանից 1,5 միլիոն է պահանջում․ հայց է ներկայացվել դատարան

Գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանը, մեր տեղեկություններով, դատական հայց է ներկայացրել Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի դեմ։ Հայցով Տեր-Ղազարյանը Մանուկյանից պահանջում է հերքել իր հասցեին հնչեցրած զրպարտչական բնույթի արտահայտությունները, ինչպես նաեւ նյութական վնասի փոխհատուցում է պահանջում։ 

Հայցի հիմք է հանդիսացել Մեսրոպ Մանուկյանի կողմից Ֆեյսբուքում հունվարի 8-ին հրապարակած՝ «Լամբորջինի քշողին 2 միլիոն դոլար «գրեֆ» վերտառությամբ տեսանյութը, որտեղ, ըստ հայցվոր կողմի, Գրիգոր Տեր-Ղազարյանին և «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին վերաբերող զրպարտչական տվյալներ են հայտնվել, մասնավորապես այն, որ «նրանք ՔՊ-ից 2 միլիոն դոլար և ավելի «գրեֆ» են ստացել»։

Մեսրոպ Մանուկյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ Տեր-Ղազարյանն իրենից պահանջում է հերքում եւ 1,5 միլիոն դրամ, ապա նշեց՝ շուտով հայցի վերաբերյալ հրապարակմամբ հանդես կգա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image