Հասարակություն

Ի՞նչ չեն կարողացել «կիսել» մարզպետն ու բաժնի պետը

Ի՞նչ չեն կարողացել «կիսել» մարզպետն ու բաժնի պետը

Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը արդեն 1 ամիս է ինչ թափուր է:Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի արդե նախկին պետ Լուսինե Մանուկյանը  մարզպետարանում աշխատեց 7 ամիս, եւ ազատվեց աշխատանքից: Նրան բաժնի պետ էր նշանակել մարզպետը: Թե ինչո՞ւ են նրանց հարբերությունները լարվել, մարզպետարանում այդ մասին ոչինչ չեն խոսում:
Լուսինե Մանուկյանից հետաքրքրվեցինք, ի՞նչ  գործունեություն է այժմ ծավալում,  եւ ինչպիսի՞ն են  իր եւ մարզպետի հարաբերությունները. «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ի  համահիմնադիրն եմ ես, հիմա էլ ակտիվ գործում է: Ես մասամբ եմ ներգրավված այդ աշխատանքներում, որովհետև մի քանի կազմակերպություններում միաժամանակ PR-ի ուղղությամբ փորձագիտական ծառայություններ եմ մատուցում: Իմ՝ մարզպետարանում աշխատանքի անցնելն ու հետո այն թողնելը բնական պրոցեսներ են, արտառոց ոչինչ չեմ տեսնում, մինչ այդ, դրանից հետո և այդ ընթացքում ընդամենը զբաղվել եմ իմ սիրելի գործով: Նախապես չէի պլանավորել, որ 7 ամիս անց դուրս եմ գալու: Պարզապես սուբյեկտիվ պատճառ եմ ունեցել աշխատանքը թողնելու ու դիմում եմ ներկայացրել: Լրացուցիչ որևէ բան չեմ կարող ասել:  Իսկ մարզպետի հետ նորմալ, գործնական հարաբերություններ են»,-ասաց Լուսինե Մանուկյանը:
 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին հարցրինք, թե ինչո՞ւ է ազատվել  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, Ռոմանոս Պետրոսյանը ասաց. «Բաժնի պետը  ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Քանի որ տարածքային կառավարման նոր օրենքի համաձայն նախատեսվում է նաև հավանաբար այս հաստիքի կրճատում, այն թողել ենք թափուր առայժմ»։  
Մարզպետի խոսքից կարելի է ենթադրել, որ մարզպետարաններում պետք է կրճատվի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի հաստիք, եւ մարզպետը որոշել է առաջինն ի՞նքը կատարել  օրենքի պահանջ: 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image