Հասարակություն

Գործադուլ էլ տեսանք

Գործադուլ էլ տեսանք

Երևանի գովական քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ կապված ամեն ինչ այլևս պարզ է: Նա հերթական ՔՊ-շնիկ պիժոնն ու ավանտյուրիստն է` չի եկել քաղաքի համար ինչ-որ բան անելու, այլ քանդելու, տանելու, փոշիացնելու: Որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե ով է Տիգրան Ավինյանը, ապա պետք է վերցնել Նիկոլին և նրա մասշտաբները փոքրացնել մինչև Երևանի քաղաքապետի չափերը: Չհասկացա՞ք: Լավ, այսպես բացատրեմ՝ Երևանը Հայաստանի կեսն է, չէ՞: Սա չի՞ նշանակում, արդյոք, որ երկու Ավինյանը մեկ Նիկոլ է: Ահա… Երևանում, այսինքն, Հայաստանի կեսում մենք գործ ունենք մոտավորապես կես Նիկոլի կամ մեկ Ավինյանի հետ: Իսկ կարո՞ղ է Նիկոլի մի կեսը տարբերվել մյուս կեսից: Այո, կարող է: Նիկոլի մի կեսը միշտ վատն է մյուս կեսից: Հետևաբար Ավինյանին Նիկոլի որ կեսի հետ էլ նույնացնենք, արդյունքում ստանալու ենք վատ Ավինյան՝ վատ քաղաքապետ...Մանավանդ` վստահ ենք, որ նրա ամենավատ որոշումները թելադրված են հենց իր վատ ղեկավարի կողմից:

Նիկոլն ի՞նչ է անում իր ընդդիմախոսների հետ: Դատի է տալիս, քաղաքական ու քրեական հետապնդումների ենթարկում, ունեցվածքը խլում: Ավինյանն էլ ընկել է գործադուլ անող «ընդդիմադիր» վարորդների հետևից՝ դատախազություն են դիմել, որ վարորդների արարքներում հանցակազմ գտնեն: Օրենքն էլ այնպես են մեկնաբանում, թե վարորդներն, իբր, պարտավոր էին նախապես զգուշացնել գործադուլի մասին: Կարելի է մտածել, որ Ավինյանը վարորդներին նախապես զգուշացրել էր, թե ինչ է բերելու քաղաքային տրանսպորտի ու վարորդների գլխին: Նիկոլ, էլի, Նիկոլն էլ ո՞նց է լինում: 18 թվին եկել, մեծ-մեծ խոսում էր, թե հեսա տեսեք ինչ եմ անելու, գնամ՝ Պարսկաստանից եկող շահի քարավանը կտրեմ, բերեմ տուն լցնեմ, բոլորիդ վարչապետ սարքեմ... Ավինյանն էլ իր չափով էր խոստումներ տվել իր ենթակա վարորդներին՝ բոլորիդ տակը լյուքս ավտոբուս դնեմ, բոլորիդ քաղաքապետի աշխատավարձ տամ, մետրոն բացեմ, որ դուք քիչ չարչարվեք, թանկանոց կաստում-շլվարով գործի գաք… Բոլորը՝ սուտ: Երեկ նույնիսկ ԱԱԾ-ից էին մարդ բերել գործադուլավոր վարորդների վրա: Բանը ծեծուջարդի չհասավ միայն մեր վարորդների գաղափարական հասունության պատճառով: Վայ, Ավինյան, քո տունը չբլի…

Եվ սա դեռ սկիզբն է: Պատկերացնում եմ, թե հունվարի 1-ից հետո ինչպիսի «երևանյան ողջույններ» են լսվելու մայրաքաղաքում, երբ պողոսները վերջապես հասկանան, թե ինչպես են սրանք տրանսպորտը թանկացրել` «աժ» երեք անգամ: Պողոսները, սովորաբար, դանդաղ են մտածում, բայց հիմնավոր: Եթե մինչև հունվարի 1-ը Ավինյանին չհաջողվի նրանց բացատրել, որ տրանսպորտի համար 300 դրամ վճարելն ավելի լավ է, քան 100 դրամ վճարելը, ապա Երևանում կարող են անգամ «պոգրոմներ» սկսվել: Պողոսն էլ հո ավտոբուսի վարորդ չէ՞, որ ստիպեն նախապես զգուշացնել «պոգրոմների» մասին: Ես ձեզ բան եմ ասում՝ կհիշեն մինչև անգամ Ավինյանին բերողին: Մինչդեռ Ավինյանը ժամանակին ՔՊ-ի քաղաքապետի այն հերոս թեկնածուն էր, որ ճառեր էր ասում Սուրմալուի ավերակների վրա կանգնած: Ոչ մի երաշխիք չկար, որ նրա թունդ ելույթի պահին մի բետոնի կտոր չէր ընկնի գլխին, բայց նա, անտեսելով նման մանրուքները, շարունակում էր ներկայացնել Երևանի իր տեսլականը՝ սիրելի երևանցիներ, ես այսօր այստեղ եմ, որովհետև քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն եմ…Նոր թեկնածու՝ նոր Երևան… Իսկ ավելի ուշ արդեն՝ «ասեք՝ կանենք»: «Նատուրի»՝ Նիկոլ, բայց մի տարբերությամբ, որ Նիկոլը ողջ հայ ժողովրդի հերն անիծեց, Ավինյանը՝ կեսի:

Կարելի՞ է, արդյոք, պնդել, որ եթե Նիկոլին 10 տարի տան, ապա Ավինյանին ընդամենը 5 տարի կտան` դրա կեսը: Ոչ, բարեկամներ: Նիկոլին կդատեն ցմահ, իսկ ցմահի կեսը չի լինում: Եվ հետո, Նիկոլն արել է բաներ, որոնց կեսը, Ավինյանն ինչքան էլ մեջտեղից ճղվի, չի կարող անել: Խոսքը արտաքին քաղաքականության մեջ Նիկոլի դրսևորումների մասին է: Ավինյանն արտաքին քաղաքականության հետ որևէ առնչություն չի ունեցել, բացի ավտոբուսների ներկրումն ու թանկարժեք գործուղումների մեկնելը: Միլիոններ է ծախսել, կերել-խմել, ավտոբուսները թողել առանց պահեստամասերի: Տրանսպորտն էլ, ի՞նչ, Երևանի քաղաքային տնտեսության մի 10 տոկոսն է ընդամենը: Իսկ փողոցների անմաքուր վիճա՞կը, իսկ խայտառակ ջրանջատումնե՞րը, իսկ չաշխատող սելավատարնե՞րը, իսկ թափառող շնե՞րը, իսկ կտրված ու չտնկված ծառե՞րը, իսկ այլանդակված բուսաբանական այգի՞ն… Այսուհանդերձ՝ Ավինյանը 5 տարուց ավել չի ձգի: Նստելու ժամկետը նկատի ունեմ:

Մեկ էլ մտածում եմ, որ առաջիկա օրերին, եթե վարորդները չդադարեցնեն գործադուլն ու Ավինյանի հետ մտնեն դատարան, Փաշինյանը մի SMS էլ նրան կգրի, որ հրաժարական տա ու իր հետ տանի ոչ միայն երևանցիների զայրույթը, այլև հայ ժողովրդի հիշողությունները` ինչպես Քովիդի, այնպես էլ փոխվարչապետ և Հայաստանի պարետ Ավինյանի մասին: Բայց դատարանը շառոտ տեղ է: Մեկ էլ տեսար Ավինյանին հարցնեն՝ պարոն Ավինյան, իսկ ո՞ւմ հետ էիր շաշկի խաղում Քովիդի օրերին: Ի՞նչ պիտի պատասխանի… Կստիպեն՝ ծակվել, իսկ դա Նիկոլին հեչ պետք չէ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image