Խմբագրի կողմից

Նրանք ամենալավը գիտեն, թե ինչ ֆանտաստիկ խախտումների, պետական ռեսուրսի, ճնշումների գնով են հասել իրենց ողորմելի հաղթանակին

Նրանք ամենալավը գիտեն, թե ինչ ֆանտաստիկ խախտումների, պետական ռեսուրսի, ճնշումների գնով են հասել իրենց ողորմելի հաղթանակին

Մինչ մենք սպասում էինք Սահմանադրական դատարանի որոշմանը և այդ սպասումի մեջ 0,001 %-ի լավատեսություն անգամ չկա, կարող ենք նաև մի քիչ մեր ֆանտազիային զոռ տալ:

Ես նորից կարդացի ՍԴ դատավորների կենսագրությունները, որոնք պետք է այս որոշումը կայացնեն և տեսա, որ նորմալ հայ մարդիկ են, հիմնականում գրագետ, կենսագրություն ունեցող և ոչինչ չէր խանգարի եթե նրանք իրենց մեջ մի չնչին համարձակություն ու պրոֆեսիոնալիզմ գտնեին, պատվախնդրություն, ինչու չէ` մի քիչ էլ փառասիրություն ունենային (պատմության մեջ մնալու) և նորմալ իրավական որոշում կայացնեին:

Նման մի որոշումը մեր 30-ամյա պատմության մեջ կարող էր բավարար լինել, որ մեր պետությունը շտկի մեջքը ու սկսի ճիշտ ուղիով գնալ: Չէ որ մարդկության պատմությունը նման խիզախ ու ճակատագրական որոշումներ շատ է տեսել: Եվ կարճ ժամանակ անց նույնիսկ պարզվել է, որ բարդ չէր այն կայացնելը ու խիստ չափազանցված էին կայացնողների նախապես ունեցած վախերը:

Բայց ես այսօր նաև պատկերացնում եմ, թե ինչ դիվային հրճվանքով են Սահմանադրական դատարանի քննությանը և մեր սպասումներին հետևում Նիկոլ Փաշինյանն ու իր փոքրաթիվ զինակիցները: Ինչպես են զվարճանում մեր միամիտ սպասումների (գուցե անգամ իմ այս գրառման վրա):

Նրանք ամենալավը գիտեն, թե ինչ ֆանտաստիկ խախտումների, մաիպուլյացիաների, պետական ռեսուրսի ու ընտրակաշառքի, խաբեությունների ու ճնշումների գնով են հասել իրենց ողորմելի հաղթանակին: Այդ 49 տոկոսանոց արդյունքի մեջ ինչ ասես կա` Մակրոնի գրկախառնությունից, Թրամփի թվիթից մինչև Ուրսուլայի սատարում, եվրոպացի առաջնորդների ապօրինի միջամտությունից մինչև Ալիևի քողարկված աջակցություն...Չկա միայն հայ ժողովրդի քվեն...վստահությունը, որն 8 տարում ամբողջությամբ մսխվել է:
Եվ կեղծիքով ու զոռբայությամբ իշխանությունը մի կերպ պահած մարդիկ հիմա` էկրանների առաջ նստած ,ուղղակի «ղժժում» են բոլորիս վրա: Ծիծաղում եւ ծաղրում են իրավաբանական նուրբ տերմիններ օգտագործող, մասնագիտական լուրջ վերլուծություններ անող փաստաբաններին, որոնք փորձում են Սահմանադրական դատարան կոչվող ՔՊ-ական բութ «պատն» իրենց լուսավոր ճակատներով փլել:

Հեգնանքով ու քամահրանքով կարդում են հանրային, քաղաքական գործիչների վերլուծությունները` ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների, իրենց լեգիտիմության պակասի, դրսի աջակցությամբ հերթական իշխանազավթման մասին ու հռհռում նրանց միամտության վրա:

Հետեւում են, թե ինչպես են ազնիվ հայ մարդիկ անզորությունից ատամները կրճտացնում ու իրենց հասցեին լուտանքներ, անեծքներ տեղում, որ գոնե սիրտները հովանա:

Հետեւում են այս ամենին ու պաշտոններ բաժանում` ցուցադրելով, որ ՍԴ-ն իրենց համար առոչինչ է` իրենց ֆեյքերի պոակին համազոր մի կառույց:

Հետևում են ու հերթական քրեական գործը հարուցում պատերազմի հերոսի նկատմամբ (Էդիկ Մալոյանի):
Հետևում են ու հերթական սուտը փչում (Աջափնյակի մետրոն, Նորագավիթը, աղբամշակման գործարանը...):
Հետևում են ու սահմանազատման հաջորդ փուլը նախապատրաստում (Կիրանցի սահմանազատումն իրականացրած զինվորականին տեղափոխել են Գեղարքունիք):

Հետևում են և հերթական օրենսդրական փոփոխությամբ իջեցնում ընտրողների քանակը, որ ալիևյան սահմանադրությունը կարողանան անցկացնել...

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image