Jewish People Policy ինստիտուտի կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն՝ Իսրայելի բնակիչների մեծամասնությունը քաղաքացիական պատերազմի վտանգը համարում է շատ իրական սպառնալիք։
Հարցվածների 60%-ը նշել է, որ քաղաքացիական պատերազմի սպառնալիքը համարում է «իրական և շատ կոնկրետ»։
Ավելին, հարցվածների 79%-ը անցած տարին բնութագրել է որպես անբարենպաստ՝ երկրի սոցիալական իրավիճակի առումով։
Հարցվածների 49 տոկոսը վատատեսորեն է տրամադրված Իսրայելի ապագայի նկատմամբ։ Ավելին, հարցվածների 52%-ը կարծում է, որ վարչապետի կամ այլ բարձրաստիճան պետական պաշտոնյայի քաղաքական սպանությունը շատ հավանական է։
Ինստիտուտի նախագահ Եդիդիա Շտերնը նշել է, որ չնայած իսրայելական հասարակության դիմադրողականությանը, այն շարունակում է խորապես բաժանված մնալ։
Նա նշել է, որ քաղաքացիները ներքին բաժանումներն ավելի ու ավելի են ընկալում որպես երկրի համար հիմնական սպառնալիք։