Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան որոշել է այն բոնուսների չափը, որոնք նախատեսված են ազգային հավաքականի համար աշխարհի առաջնությունում հաղթանակի հասնելու դեպքում։
Տեղեկությունների համաձայն՝ «երեք առյուծների» ֆուտբոլիստներն ու մարզչական կազմը Մունդիալի չեմպիոն դառնալու պարագայում կստանան ընդհանուր 19 միլիոն ֆունտ ստերլինգ պարգևավճար։
ՖԻՖԱ-ի կողմից աշխարհի չեմպիոնին տրամադրվող 38 միլիոն ֆունտ ստերլինգ մրցանակային գումարը Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նախատեսում է բաժանել երկու մասի։ Այդ գումարի կեսը՝ մոտ 19 միլիոն ֆունտ ստերլինգ, կուղղվի թիմին և մարզչական շտաբին։
Նախնական հաշվարկներով՝ ֆուտբոլիստների բաժինը կկազմի մոտ 15 միլիոն ֆունտ, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաղթանակի դեպքում կարող է ստանալ մինչև 3 միլիոն ֆունտ ստերլինգ։
Անգլիայի հավաքականն այժմ պատրաստվում է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպմանը, որտեղ մրցելու է Արգենտինայի ընտրանու դեմ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին, Երևանի ժամանակով՝ 23:00-ին։