Այլ

Փաշինյանի արձագանքը չուշացավ․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է

Փաշինյանի արձագանքը չուշացավ․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է

Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկինը, փոխնախագահը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում՝ Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի ժամանակ տեղի ունեցած մտահոգիչ կրակոցից հետո, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում։ Մաղթում եմ ԱՄՆ նախագահին շարունակական բարեկեցություն այսօրվա մարտահրավերների պայմաններում»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։

Նախնական տվյալներով՝ 31-ամյա կալիֆոռնիացի Քոուլ Թոմաս Ալենը որսորդական հրացանից վիրավորել է գաղտնի ծառայության գործակալին, ինքն էլ վիրավորվել է և այժմ գտնվում է հիվանդանոցում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image