Մշակույթ

Թատրոնի նախկին տնօրենը չի ազատել այն տարածքը, որտեղ ապրում է իր շների հետ

Թատրոնի նախկին տնօրենը չի ազատել այն տարածքը, որտեղ ապրում է իր շների հետ

Hraparak.am-ը մամուլի ասուլիսի ժամանակ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին ուղղեց հետեւյալ հարցը․ «Ճի՞շտ է, որ խորեոգրաֆիայի թատրոնը ցանկացել է հյուրախաղեր անցկացնել Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնում, սակայն իր զանգից հետո դա տեղի չի ունեցել»։ Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյո՞ք խորեոգրաֆիայի թատրոնի տնօրեն Լիլիթ Փալանջյանն իր ընկերուհին է։

«Փառք Աստծո, որ այդպես չէ»,- մեր երկրորդ հարցին այսպես արձագանքեց Նազենի Ղարիբյանը։ Նա հիշեցրեց, որ խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին, ստորագրվել է Լիլիթ Փալանջյանին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը։ Իսկ դրանից հետո էլ, ըստ նրա, նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը մինչ օրս չի վերադարձել, չի ազատել այն տարածքը, որտեղ ինքն ապրում է իր շների հետ, չի ներկայանում հանձնաժողովի նիստերին, որպեսզի կատարվի հանձնման-ընդունման գործը։ Նազենի Ղարիբյանը «օրենքից դուրս» որակեց Գյումրիի մարզամշակութային կենտրոնի հետ նախկին տնօրենի հյուրախաղեր անցկացնելը։

«Ինձ «Ֆեյսբուք»-ով պատահաբար ուղարկել էին ներկայացման գովազդը, որտեղ գրված էր՝ մշակույթի նախարարության խորեոգրաֆիայի պետական թատրոնը պատրաստվում է ներկայացում խաղալ։ Ես Գյումրիի թատրոնի տնօրենին դրա համար եմ զանգահարել, ասել՝ եթե իրենք գալիս են որպես մասնավոր թատերախումբ, խնդրեմ, բայց եթե գալիս են մշակույթի նախարարության խորեոգրաֆիայի պետական թատրոնի անունից, ապա դրա պատասխանատվությունն ինձ վրա է, որովհետեւ որեւէ հրաման չկա, գործուղման որեւէ թուղթ չկա, նա չի կարող ստորագրել, դա կարող է անել Փալանջյանը։ Հետեւաբար՝ դա ապօրինի հյուրախաղ է, եւ դրա ամբողջ ապօրինությունն ընկնում է Ձեզ վրա»,- ասաց Նազենի Ղարիբյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image