Hraparak.am-ը կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանից հետաքրքրվեց, թե թավշյա հեղափոխությունից հետո որքանո՞վ է աճել տեսչական մարմին դիմողների թիվը։
«Անցած տարվա ընթացքում առնվազն երեք անգամ մենք ներկայացրել ենք բողոքների հաշվետվություն, եւ կարող եմ ասել, որ 2018թ․ ընթացքում ընդհանուր թվով 354 դիմում-բողոք է մուտք եղել կրթության տեսչական մարմին։ Համեմատության համար կարող եմ ասել, որ 2014-17թթ․ ստացված դիմում-բողոքներից 100-ով ավելի է։
Նախկին տեսչությունը չորս տարվա ընթացքում ստացել էր 230 բողոք։ Հատկապես անցյալ տարվա մայիս-հունիս ամիսներին բավականին ծանր էր մեզ համար, որովհետեւ այդ շրջանում 354-ի մեծ մասը հասավ մեզ։ Սակայն վերջին ամիսներին նկատվում է նվազման միտում, առավել եւս՝ 2018թ․ վերջին եռամսյակում էականորեն նվազել են տարատեսակ դրամահավաքների վերաբերյալ բողոքները, ինչը մեզ շատ ուրախացնում է։ Դրամահավաքները մեծ թիվ են կազմել, մեր հաշվետվության մեջ շարունակում են մնալ երկրորդ տեղում։ Բայց երրորդ եռամսյակում դրանց տեսակարար կշիռն էականորեն իջել է»,- ասաց Ալեքսանդր Շագաֆյանը։