Հասարակություն

Կա՛մ թող վերաբացեն, կա՛մ այլընտրանք առաջարկեն

Կա՛մ թող վերաբացեն, կա՛մ այլընտրանք առաջարկեն

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն այսօր փակել են Երեւան-Թբիլիսի երկաթգիծը եւ պահանջում են չդադարեցնել պղնձաձուլարանի գործունեությունը։ Ակցիայի նախաձեռնողներից Արմեն Կիրակոսյանը Hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բողոքողները մոտ 300 հոգի են, պահանջում են, որ հանդիպեն կառավարության եւ սեփականատիրոջ՝ Վալերի Մեջլումյանի հետ։

«Գործարանը փակ է, վերջնաժամկետ են տվել փետրվարի 28-ին, մեր ակցիայի նպատակն այն է, որ ստանանք հստակ պատասխան։ Կա՛մ թող վերաբացեն, կա՛մ էլ այլընտրանք առաջարկեն»,- ասաց ակցիայի նախաձեռնողը։ Թե հետագայում ինչ քայլեր են պատրաստվում անել՝ նա նշեց, որ ակցիան շարունակելու են այնքան, մինչեւ հստակ պատասխան ստանան։ Այժմ, ըստ նրա, միայն Լոռու մարզպետն է հանդիպում ակցիայի մասնակիցների հետ եւ չգիտեն, թե ինչ արդյունք կտան բանակցությունները։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image