Հասարակություն

Աննախադեպ երեւույթ էր․ Զարուհի Փոստանջյանը՝ Մհեր Եղիազարյանի մահվան մասին

Աննախադեպ երեւույթ էր․ Զարուհի Փոստանջյանը՝ Մհեր Եղիազարյանի մահվան մասին

Այսօր «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը մամուլի ասուլիսում անդրադարձավ նաեւ քրեակատարողական հիմնարկում հացադուլի պատճառով մահացած Մհեր Եղիազարյանի դեպքին։

Նա աննախադեպ համարեց այդ երեւույթը։ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ արդարադատության նախարարը պետք է իր աշխատանքային սեղանին ունենա այն անձանց ցուցակը, որոնք իրենց համարում են քաղհալածյալ եւ բողոքներ ունեն՝ ուղղված արդարադատության նախարարությանը։

Իսկ հացադուլ հայտարարած անձինք, ըստ նրա, պետք է լինեն նախարարի անմիջական վերահսկողության ներքո։ Սրանից զատ՝ Փոստանջյանը նշեց, որ նախարարը պարբերաբար պետք է բժշկական անձնակազմից տեղեկանար նրանց առողջության մասին։ «Այո՛, առաջին պատասխանատուն, առաջին մեղավորը Արտակ Զեյնալյանն է»,- նշեց Զարուհի Փոստանջյանը։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվո՞ւմ է քաղաքական հետապնդում։

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այդ հարցը պետք է դիտարկել ՄԻԵԿ-ի 5-րդ հոդվածի, անմեղության կանխավարկածի, ԵԽԽՎ բանաձեւի համատեքստում, եւ այդ ստանդարտներով՝ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image