«Քննչական գործողություններն իրականացվում են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում: Վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են»,–Այս մասին Հրապարակ֊ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ իրավապահները խուզարկություններ են իրականացրել մի շարք հասցեներում, այդ թվում՝ Ապարանի համայնքապետարանում, կան ձերբակալվածներ։