Լրագրողներն այսօր ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է արձագանքում ՀՀ ԱԳՆ-ն այն փաստին, որ Բաքուն երաշխիքներ չի տվել Հենրիխ Մխիթարյանին մասնակցելու մայիսի 29-ին Եվրոպայի Լիգայի եզրափակիչին։
Աննա Նաղդալյանն արձագանքեց, որ եթե Ադրբեջանը տրամադրեր անվտանգության երաշխիքներ, ապա ԱԳՆ-ն ոչ մի առարկություն չունի։ Նա նաեւ նշեց, որ սպորտում ռասիզմը եւ ատելությունը չպետք է տեղ ունենան, իսկ Ադրբեջանի քայլը ռասիզմի դրսեւորում է։
«Այդ խաղով Ադրբեջանը կարող էր ցույց տալ, թե որքանով է պատրաստ ժողովուրդների խաղաղությանը»,- ասաց Աննա Նաղդալյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից զորավարժությունների անցկացմանը, ապա ԱԳՆ խոսնակը նշեց, որ դա հանձնառությունների խախտում է։