«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, «Էլեգանտ» հյուրանոցը աշխատում է արտակարգ պայմաններում: Մենք շարունակում ենք մեր գործունեությունը, հակտապես այն մարդկանց համար, ովքեր կորցրել են կյանքի վառ գույները եւ գտնվում են գորշ իրավիճակում: Մենք փորձեցինք տալ ինքնամեկուսացման այլ ընտրանք՝ շատ ստերիլ պայմաններում մի քանի օր անցկացնել հանգիստը մեր հյուրանոցում»:
Սա Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցի գովազդն է, որտեղ հյուրանոցն առաջարկում է մինչև 51% զեղչ հյուրանոցում մեկուսանալու եւ լավ ժամանակ անցկացնելու համար:
Հյուրանոցը սահմանել է նաեւ գնացուցակը՝ 2 անձը նախաճաշով՝ սկսած 19.000 դրամ, 2 անձը նախաճաշ, ընթրիքով՝ սկսած 22.000 դրամ:
Հյուրանոցի աշխատակցուհին մեզ հետ զրույցում ասաց, որ հյուրանոցի ռեստորանը, լողավազանը չի աշխատում, սենյակներն էլ տրամադրում են առանց ծառայությունների:
Հարցին՝ զեղչի հետ կապված ամրագրումներ ունե՞ք. «Մեզ զանգահարում են, այ՛ո»: Այս պահին հjուրանոցում ունե՞ք հյուրեր. «Ես այլ ինֆորմացիա չեմ կարող տրամադրել, իրավասու չեմ»,-ասաց աշխատակիցը:
Ծաղկաձորում «Մարիոթ» հյուրանոցը եւս գործում է: Հյուրանոցից մեզ ասացին, որ կաշխատեն մինչեւ ապրիլի 1-ը: «Հյուրերի հետ կապված ինֆորմացիա չեն կարող տրամադրել, մեզ մոտ զեղչ չի գործում»: Նշենք, որ Ծաղկաձորում որոշ հյուրանոցներ արդեն 2 շաբաթ է չեն գործում: