Նոր օրենքով Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը կազմավորում է մրցութային հանձնաժողով, որը մրցույթ է հայտարարում, որն էլ ընտրում է Հանրային հեռուստաընկերության խորհրդի անդամներին եւ նախագահին։
«Այսօրվա նախագահի՝ Ռուբեն Ջաղինյանի լիազորություններն ավարտվում են մարտի 3-ին, դրանից երեք օր հետո պետք է հայտարարվի մրցույթը, եւ արդեն մրցութային հանձնաժողովը կսկսի ստանալ այն առաջարկները, որոնցով էլ պետք է մրցույթ հայտարարի։ Ծրագրային դրույթները պետք է ներկայացնի թեկնածուն»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տիգրան Հակոբյանը։ Նա ասաց, որ կառավարությունը չի միջամտում իր գործունեությանը, ո՛չ վարչապետի, ո՛չ փոխվարչապետերի հետ շփման մեջ չի մտել, ոչ մեկը չի զանգել, չի ասել, թե ինչ պետք է անի։