Քաղաքականություն

Դեռ վերջնական պատկերը չունենք

Դեռ վերջնական պատկերը չունենք

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ մանդատների բաշխման վերաբերյալ վերջնական գնահատականներ տալը դեռևս վաղ է, քանի որ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի գործընթացը շարունակվում է։

Նրա խոսքով՝ մանդատների հաշվարկման համար նախ անհրաժեշտ է հստակեցնել, թե որ քաղաքական ուժերն են հաղթահարել անցողիկ շեմը և որքան կողմ ձայն է ստացել դրանցից յուրաքանչյուրը։ Հովակիմյանը նշել է, որ մինչև վերահաշվարկների ավարտը և արդյունքների վերջնական ամփոփումը հնարավոր չէ ճշգրիտ խոսել մանդատների բաշխման մասին։

ԿԸՀ նախագահի ներկայացմամբ՝ մանդատների բաշխման մեխանիզմով շեմը հաղթահարած քաղաքական ուժերի ստացած կողմ ձայները բազմապատկվում են 101-ով, ապա ստացված թիվը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող քաղաքական ուժերի ընդհանուր կողմ ձայների թվի վրա։

Վահագն Հովակիմյանը նաև ընդգծել է, որ այս պահին դեռ պարզ չէ, թե վերջնական հաշվարկներին կմասնակցեն երեք, թե չորս քաղաքական ուժեր, ինչն էլ ազդեցություն կունենա մանդատների բաշխման արդյունքների վրա։

«Հիմա ճշգրիտ թվերը չունենք, ավելին՝ չունենք պատկերը՝ ի վերջո 4 ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե 3»,- ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image