Հասարակություն

Ինչ է կատարվում Մերձավանում. Վալոդյա Գրիգորյանի արյան հետքերը տան դիմաց են

Ինչ է կատարվում Մերձավանում. Վալոդյա Գրիգորյանի արյան հետքերը տան դիմաց են

Այս պահին Մերձավանում տասնյակ ոստիկաններ, փորձագետներ են հավաքված, որտեղ սպանվել է Փարաքարի համայնքապետ ընդդիմադիր Վալոդյա Գրիգորյանը։ Սպանությունը տեղի է ունեցել տան դիմաց, գետնին դեռ արյան հետքերը կան։

Նշենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վալոդյա Գրիգորյանի ընկերն է։

Դեպքը տեղի է ունեցել Վալոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է, սակայն նրա ինքնության մասին առայժմ տեղեկություններ հայտնի չեն։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք առգրավվել են։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image