Ըստ օդագնացության անվտանգության ադրբեջանական ծառայության տեղեկությունների, Երևան-Բաքու չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է արտաքին միջամտության հետևանքով: Ինքնաթիռի կործանման վայր ժամանած հայ մասնագետները հաստատել են տեղեկությունը և ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ՝ մեղավորին հայտնաբերելու ուղղությամբ: Քիչ անց հայկական N զորամասի հրամանատարի կաբինետ է բերման ենթարկվել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Շմավոնը և խոստովանական ցուցմունք տվել, որ ինքն է խփել ինքնաթիռը:
Հարցին՝ բա խի՞ ես խփել, շարքային Շմավոնը պատասխանել է.
-Ալեն Սիմոնյանի հրամանն եմ կատարել:
-Հա, բայց Ալենն ասել էր՝ եթե ես մեջը լինեմ…
-Դե ինքնաթիռ էր՝ խփեցի, ի՞նչ եք կպել՝ Ալենը մեջն էր, մեջը չէր…
***
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել է՝ աշխարհն այսօր այնքան արագ է փոփոխվում, որ հնարավոր է Նիկոլ Փաշինյանն էլ մտափոխվի և ուրիշ հայտարարություններ անի: Լրագրողների ճշտող հարցին՝ չլինի՞ որոշել եք ԵՄ չգնալ և Երևանում մեծ շուքով դիմավորել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, Ալեն սիմոնյանը պատասխանել է.
-Չէ, չէ, վաբշե տը ես Ղազախստան եմ գնամ, և Մատվիենկոն էլ այդ պատճառով է մի քանի օր ուշ գալու Երևան:
***
Գյումրիում անցկացված սոցհարցումների համաձայն այնտեղ կայանալիք ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսն ունի Լևոն Բարսեղյանի գլխավորած «Եվրատաշիգը»՝ 97 տոկոս: Երկրորդ և երրորդ տեղում են Նիկոլի Սարի գը և Հովիկ Աղազարյանի Ծյոմի գը (համապատասխանաբար՝ 2 և 1 տոկոս): Այս երեք ուժերն էլ իրար մեջ կորոշեն Գյումրու պատմության մեջ ամենաշատ քֆուր-քյաֆարի արժանացած քաղաքապետին:
***
Հայաստանի Կոմունիստական կուսակցության ցուցակով Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանին գյումրեցիներն ընդունել են մեծ ցնծությամբ և «Վար-դան, զորավար» բացականչություններով: «Նախ՝ ոչ թե զորավար, այլ վարչապետ: Եվ ապա՝ ոչ թե Վարդան, այլ ընկեր Ղուկասյան»,- աջակիցներին ուղղել է քաղաքայան գործիչը:
***
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է ЛенАЗ ինքնաթիռաշինական գործարանի բացման- փակման հանդիսավոր արարողությանը: Հաջորդ այցը կլինի Բյուրական՝ բացել-փակելու «Բյուրաստղ» սերնդի տիեզերանավերի արտադրության առաջին հոսքագիծը:
***
Երևանի թիվ 11 երթուղու ավտոբուսի վարորդը ցուցմունք է տվել իր դեմ հարուցված գործի շրջանակներում:
Քննիչ- Քաղաքացի վարորդ, դու գիտեի՞ր, որ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը նստելու է քո ավտոբուսը:
Վարորդ- Ոչ: Ինձ ասել էին, որ քաղաքացի Փաշինյանն իջնելու է իմ ավտոբուսից:
Եվ վերջում՝
Կորել է իրական Հայաստանի կլոր կնիքը՝ Նիկոլ Փաշինյանի նկարով:
Համարել անվավեր:
Հասարակություն
Հայաստանյան անցուդարձ (լրագրային շանսոն)
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯