Միջազգային

Բայրամովը լեհ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացում առաջընթացը

Բայրամովը լեհ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացում առաջընթացը

Լեհաստանի Գդանսկ քաղաքում, Ուկրաինայի վերականգնման համաժողովի շրջանակներում, կայացել է Ադրբեջանի և Լեհաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Ռադոսլավ Սիկորսկու հանդիպումը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ երկրի ԱԳՆ-ին հղումով։


Կողմերը ընդգծել են կանոնավոր քաղաքական երկխոսության և բարձր մակարդակի շփումների կարևորությունը՝ երկկողմ համագործակցությունն ավելի ամրապնդելու համար։

Ըստ ադրբեջանական կողմը, ի թիվս այլ հարցերի, Բայրամովն իր լեհ գործընկերոջը ներկայացրել է նաև հետպատերազմյան ​​շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել Ուկրաինային աջակցելու վերաբերյալ և քննարկել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image