Խմբագրի կողմից

Վերջ առաջին արարին

Վերջ առաջին արարին

Այսօր խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է` վաղը լռության օր կլինի, իսկ կիրակի օրը մենք կգնանք ընտրատեղամասեր եւ այս նախընտրական տեռորի, ագրեսիվ հռետորաբանության, վախի ու հալածանքների մթնոլորտում կփորձենք ընտրություն կատարել եւ մեր պետության ղեկը հանձնել գրագետ, հավասարակշռված, իրենց երկիրը սիրող հայ մարդկանց:

Ինչպիսի՞ն էր այս քարոզարշավը` փորձենք ամփոփել:

Մենք լսեցինք իշխանականների հիստերիկ ճառեր, թեկնածուների փոխադարձ մեղադրանքներ, տեսանք մասնակիցների հուսահատ փորձեր` ընտրողի համակրանքը շահելու: Հերթական անգամ համոզվեցինք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը բոլորովին չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը մեր երկրի ու հանրության առջեւ, նաեւ չունեն չափի զգացում, սխալները խոստովանելու քաջություն, մրցակիցներին հարգելու ունակություն:

Նրանք գործի էին դրել պետական ողջ ռեպրեսիվ մեքենան` մրցակիցներին ճնշելու եւ վախեցնելու համար: «Տղաներ» բերվեցին դրսից` հայ ընտրողի վրա հոգեբանորեն ազդելու համար: Կիրառվեցին պետական ընտրակաշառքի բազում մեթոդներ եւ ադմինիստրատիվ լծակներ: Իշխանությունն ամենօրյա ռեժիմով խախտում էր օրենքը, բայց պատժվում էին օրենքի տառը պահպանել փորձող ընդդիմադիրները: Երբեւէ նախընտրական փուլում ընտրապայքարի ելած ուժերի ներկայացուցիչներն այսպես ցուցադրաբար չեն ձերբակալվել ու կալանավորվել, ինչպես կատարվում է ժողովրդավար ու եվրոպամետ Նիկոլ Փաշինյանի ժամանակ` 2026 թ. գարնանը:

Իհարկե, կարող ենք նաեւ ընդդիմադիրների սխալներն ու թերությունները նշել, բայց դրանք անհամադրելի են իշխանությունների պահվածքի հետ: Կարծում եմ, որ անգամ նրանք, ովքեր դեռ քիչ թե շատ համակրանք ունեին ՔՊ-ի նկատմամբ, այս քարոզարշավի ժամանակ հիմնովին հիասթափվեցին նրանցից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image