Կառավարության այսօրվա նիստին առողջության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 62 քաղաքացի, որոնցից 58-ը առողջացումով դուրս է գրվել:
«Այս պահին չորս քաղաքացի է գտնվում բժշկական կենտրոններում, նրանց վիճակը գնահատվում է բավարար, և առաջիկա օրերին ապաքինումով բոլորը դուրս կգրվեն»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է տուժածների բուժօգնության ծախսերին, ապա Ավանեսյանը տեղեկացրեց, որ ամբողջը կատարվել է պետպատվերի շրջանակներում:
«Ամբողջ բուժօգնությունը, և հաջորդիվ, եթե անհրաժեշտություն լինի շարունակական բուժօգնության, նրանք կստանան անվճար»,-նշեց Անահիտ Ավանեսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում