Հասարակություն

Ռուսները սկսել են սննդամթերքի վրա ծախսերը կրճատել

Ռուսները սկսել են սննդամթերքի վրա ծախսերը կրճատել

Ռուսաստանյան հասարակության սպառողական մոդելների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեծացել է այն ռուսաստանցիների թիվը, ովքեր պլանավորում են կրճատել առաջին անհրաժեշտության ապրանքների եւ սննդամթերքի համար նախատեսված ծախսերը։ Այսպես ասած` ձգում են գոտիները:
Հունիս ամսվա համեմատ այս քաղաքացիների թիվն աճել է 3 տոկոսով՝ հասնելով 19 տոկոսի։ Սննդամթերքի համար նախատեսված ծախսերի կրճատումը ենթադրում է, որ ռուսաստանցիների մի ստվար խումբ սկսել է ավելի շատ ուշադրություն դարձնել զեղչված պարենային ապրանքներին կամ այն պարենային ապրանքներին, որոնք էժանացման ակցիաների ներքո են դրվել վաճառքի։ Միաժամանակ, դա նշանակում է, որ վերոնշյալ կատեգորիան հրաժարվել է թանկարժեք սննդամթերք գնելուց եւ խնայողություն է անում սննդի վրա։ Ուսումնասիրության մեջ նշվում է, որ ամառային սեզոնը, երբ մարդկանց համար հասանելի են ոչ թանկ մրգերն ու բանջարեղենը, մեղմացնում են այն բացասական հետեւանքները, որոնք կապված են ակտիվ սպառման միտումների նվազման հետ, մասնավորապես` վիտամինների եւ կալորիականության պակաս։ Այս սեզոնային գործոնի ազդեցությունը, ըստ մասնագետների, կգործի մինչեւ հոկտեմբեր ամսվա վերջը կամ նոյեմբեր ամիսը, ինչը հետագա բարդություններ կարող է ստեղծել արդեն ձմեռվա ամիսների համար, հատկապես ոչ բարեկեցիկ ընտանիքների դեպքում։

Սնունդն ու առողջապահությունը վերջին կետերն են, որոնց համար նախատեսված ծախսերը ռուսաստանցիները պատրաստ են կրճատել։ Սակայն այն, որ արդեն այս հարցերում նույնիսկ ծախսերի կրճատումներ կան կամ սպասվում են, արդեն շատ բանի մասին է խոսում: Մասնավորապես` մարդկանց եկամուտների կրճատման, հասարակության ընդհանուր վիճակի եւ տրամադրությունների մասին։ Թեեւ առայժմ  սպառողական մակարդակը գտնվում է անցյալ տարվա սպառողական մակարդակի վրա։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image