Ապրիլի 23-ին անցկացվեց ավանդական Ջահերով երթ՝ մետրո Իսանիի հարակից տարածքից դեպի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքարի ուղղությամբ։ Այս մասին «Հրապարակին» տեղեկացրեց «Վրաստանի հայ համայնք» ՀԿ ղեկավար Արթուր Միրզոյանը:
«Երթին մասնակցում էր նաև Սուրբ Էջմիածին եկեղեցու արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը։ Երթի ընթացքում մարդկանց բաժանվեցին տեղեկատվական թռուցիկներ Հայոց Ցեղասպանության մասին»,-ասաց «Վրաստանի հայ համայնքի» ղեկավարը:
Եկեղեցում անցկացվել է Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաղաղության աղոթք, իսկ վերջում երթի մասնակիցները խաչքարի մոտ ծաղիկներ են դրել։ Արթուր Միրզոյանը հավելեց, որ իր տարբերություն մյուս տարիների, այս տարի ամեն ինչ հարթ է ընթացել` առանց բախումների կամ պրովոկացիաների՝ Վրաստանում բնակվող ադրբեջանցիների կողմից։ Երթի մասնակիցները Վրաստանի և Հայաստանի դրոշներն են բռնել և «Արցախ», «Չենք մոռանում, պահանջում ենք դատապարտում և հատուցում» վանկարկումներ արել։
Մանրամասները՝ տեսանյութում։










