Ժամեր առաջ կայացավ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչ փուլը։ Մարոկկոն, որը հաղթեց Կանադային, դարձավ քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցը։
Հյուստոնում կայացած խաղում Մարոկկոն հաղթեց 3-0 հաշվով։ Իսպանիայի «Ժիրոնա»-ի խաղացող Ազեդին Ունային դուբլ ձևակերպեց՝ գոլ խփելով 50-րդ և 82-րդ րոպեներին։ Սոֆիան Ռահիմին նույնպես գոլ խփեց խաղավարտի ավելացված ժամանակահատվածում։
Քառորդ եզրափակիչում Մարոկկոն կմրցի Ֆրանսիայի հետ, որը 1/8 եզրափակիչի դիմակայությունում առավելության հասավ Պարագվայի նկատմամբ։ Ֆիլադելֆիայի մարզադաշտում Կիլիան Մբապեն և նրա թիմը նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթեցին Պարագվային։
Ֆրանսիան իր միակ գոլը խփեց 11 մետրանոց հարվածաշարից, որ անվրեպ իրացրեց հարվածը։ Սա Կիլիանի յոթերորդ գոլն էր այս Մունդիալում․ այդ ցուցանիշով նա կրկին հասավ Մեսսիին։