Ժամանց

Խախտում, որի դեպքում մարդը կարող է կորցնել աշխատանքը

Խախտում, որի դեպքում մարդը կարող է կորցնել աշխատանքը

Աշխատանքից ուշանալը կարող է գնահատվել որպես կարգապահական խախտում, որի դիմաց գործատուն կարող է տույժ սահմանել աշխատակցի նկատմամբ՝ համաձայն ՌԴ Աշխատանքային օրենսգրքի։ Դա կարող է լինել դիտողության, նկատության կամ նույնիսկ՝ աշխատանքից հեռացման ձեւով։ Այս մասին հայտարարել է SuperJob-ի իրավաբանական պրակտիկայի ղեկավար Ալեքսանդր Յուժալինը։ Նա մանրամասնել է RT-ի հետ զրույցում, որ կոնկրետ տույժի ընտրությունը թողնված է գործատուին, ով առաջնորդվում է արարքի այսպես ասած՝ ծանրությամբ կամ լրջությամբ։

Այսպես, եթե աշխատակիցն առաջին անգամ է ուշացել աշխատանքից, ապա, իհարկե, ազատել չեն կարող։ Առավելագույնը՝ կարող են նկատություն տալ։ Սակայն եթե աշխատակիցը մշտապես է ուշանում աշխատանքից եւ չի կատարում իր աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կերպով՝ առանց հարգելի պատճառի, ապա արդեն կարող է նաեւ հարց գնալ աշխատանքից ազատման մասին։ Յուժալինը նշել է, որ որպես տույժ կարող է կիրառվել նաեւ աշխատավարձից մասնակի հետպահումը՝ աշխատանքային կարգապահության խախտման համար։ Այստեղ կա, սակայն, նրբություն․ հետպահումը չպետք է գերազանցի աշխատավարձի ընդհանուր ծավալի 20 տոկոսը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image