Եթե նախկինում ՀՀ նախագահի թեկնածուներն օրենքով սահմանված կարգով համապատասխան փաստաթղթերը ներկայացնում էին ԿԸՀ, որն էլ գրանցում կամ էլ մերժում էր թեկնածուների գրանցումը, ապա այժմ, սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված, այլ կարգ է սահմանված: ԿԸՀ-ն այլեւս խաղի մեջ չէ, ԱԺ-ն է նախագահի թեկնածուներին «դատող» մարմինը: Նախկինում, ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, նախագահի թեկնածուն ներկայացնում էր նախագահի թեկնածու գրանցվելու համար պահանջվող հետեւյալ փաստաթղթերը (ըստ օրինակելի ձեւի)՝ տվյալ կուսակցության՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու մասին որոշումը, տեղեկանք թեկնածուի` վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու եւ վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին, թեկնածուի գրավոր հայտարարությունը ՀՀ նախագահի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին, թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, թեկնածուի լիազոր ներկայացուցչի տվյալները, կուսակցության կանոնադրությունը, ԿԲ-ում ընտրական գրավի վճարման անդորրագիրը (2013-ին ընտրագրավը նվազագույն աշխատավարձի 8 հազարապատիկի չափով էր):
ՀՀ չորրորդ նախագահն ընտրվելու է այլ կարգով, այլ են նաեւ նրան ներկայացվող փաստաթղթային պահանջները: Ըստ ՀՀ ԱԺ աշխատակարգի, որն էլ սահմանում է ԱԺ-ի կողմից ընտրվող պաշտոններում առաջադրման համար փաստաթղթերի ցանկը, ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու մասին պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի գրավոր դիմումին կցվում են թեկնածուի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ վերջին վեց տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը, հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը, կենսագրությունը, ինչպես նաեւ պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը: Ինչպես տեսնում ենք, ոչ միայն մշտական բնակության տարիներն են կրճատվել՝ 10-ից դառնալով 6, այլ նաեւ վերաձեւակերպվել է ՀՀ քաղաքացիության պահանջը՝ «այլ պետության քաղաքացիություն չունենալու» հանգամանքն այժմ ձեւակերպված է «միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու» ձեւով:
Քանի որ խնդրահարույց է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի՝ մասնավորապես ՀՀ-ում վերջին 6 տարում մշտական բնակության մասին հարցը, ապա վերաձեւակերպված պահանջն արդյո՞ք ենթադրում է, որ նա պետք է ներկայացնի համապատասխան տեղեկանք այն մասին, որ նա, ինչ-որ պահից սկսած, այլեւս Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ: Սա դեռ պետք է պարզել: Հիշեցնենք, որ, ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի, թեկնածուն վերջին 6 տարում ՀՀ մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքն ստանալու նպատակով ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին դիմում տալու օրվան նախորդող 2190 օրերի ընթացքում նա առնվազն 1095 օր բացակայել է ՀՀ-ից, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել ՀՀ հանրային ծառայության մեջ գտնվող անձի՝ ծառայողական նպատակներով գործուղվելու կամ արտերկրի բուհերում ուսումնառության հանգամանքներով:
Իսկ որ Ա. Սարգսյանի վրա չի կարող տարածվել մասնավորապես ծառայողական նպատակներով գործուղվելու հանգամանքը, «Հրապարակը» հիմնավորել է առանձին հրապարակմամբ՝ հղում անելով մի շարք օրենքների (ուսումնառության հանգամանքն էլ մի տեսակ անհեթեթ է հնչում):
**Տառապանքը փորձ ունի**
Հայաստանյան, մասնավորապես՝ նախագահի ընտրությունների պատմությունը ցույց է տալիս, որ եթե վերեւներում որոշվի, որ տվյալ իրավիճակում պաշտոնի հավակնորդն ավելի կարեւոր է, քան Սահմանադրությունը, ապա մայր օրենքի պահանջները կարող են հանգիստ, առանց խղճմտանքի շրջանցել: Հատկապես, որ այդպիսի փորձառություն արդեն իսկ կա. 1998-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն էր հավակնում ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնին, նա պետք է վերջին տասը տարում Հայաստանի քաղաքացի հանդիսանար եւ նույնքան տարի էլ պետք է ՀՀ-ում մշտական բնակության ցենզ ապահովեր: Ղարաբաղից «հրավիրված» Քոչարյանին, սակայն, ԿԸՀ-ն, առանց «բանի hետեւից ընկնելու», գրանցեց: Հենց այդ պահից էլ, «օրը ցերեկով», երեք միլիոն հայաստանցու աչքի առաջ խախտվեց 1995-ի Սահմանադրությունը: Վերհիշենք հիմնավորումները․ ըստ դրանցից մեկի՝ «Քաղաքացիության մասին» օրենքը 1995-ից է ուժի մեջ մտել, հետեւապես, այդ ժամանակ նախագահի թեկնածու առաջադրված 12 թեկնածուներից ոչ մեկն էլ տասը տարվա քաղաքացիության ցենզ չունի: Ուստի պետք է շրջանցել այդ հանգամանքը:
Դառնանք գլխավոր հիմնավորմանը, որը հնչում էր մոտավորապես այսպես. «Երբ ասում եմ Մուրադ, ուրեմն Արուսն էլ հետս է», կամ՝ Ղարաբաղը Հայաստանից չենք տարանջատում. ասում ենք Ղարաբաղ, նկատի ունենում՝ նաեւ Հայաստանը: Ռոբերտ Քոչարյանը, դառնալով նախագահ, անտրտունջ պաշտոնավարեց 5 տարի, իսկ երբ եկավ նախագահի ընտրության հաջորդ հնգամյակը, պարզվեց, որ քաղաքացիության ցենզը կարող է ճակատագրական լինել թեկնածուներից մեկի համար, որը ժամանակին նախագահի պաշտոնի ռեալ հավակնորդներից մեկն էր: Խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է, ում 2003-ի նախագահի ընտրությունների ժամանակ չգրանցեցին որպես թեկնածու: Պատճառը, ինչպես ասվեց, «գրողի տարած» ցենզն էր՝ պարոն Րաֆֆին վերջին 10 տարվա քաղաքացիություն չուներ: «Որպես հայ՝ շատ ենք հարգում, հաճելի է, որ եկել-բնակվում է Հայաստանում, բայց ամերիկյան քաղաքացիությունից չի հրաժարվում»․ ահա այսպես մերժեց Հովհաննիսյանի գրանցումը ԿԸՀ այն ժամանակվա նախագահ Արտակ Սահրադյանը:
Այժմ նույն ուղտը կարծեք մտադիր է չոքել Արմեն Սարգսյանի դուռը: Եվ որքան էլ նա պնդում է, թե իր համար փակված թեմա է իր՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիության հարցը, որ «2011-ին հրաժարականս (քաղաքացիությունից)տալուց հետո «Ֆայնենշլ թայմսում» հայտարարություն չեմ տվել», եթե քաղաքական որոշում կա նրան կարգել ՀՀ չորրորդ նախագահի «պոստում», ապա օրենքն ու Սահմանադրությունն անգամ կարելի է կամայական ու կոնյունկտուրային մեկնաբանման ենթարկել: Հատկապես, որ դա աշխատող մեթոդ է: Արմեն Սարգսյանն ասում է, որ ուզում է դառնալ ոչ թե երրորդ հանրապետության չորրորդ, այլ չորրորդ հանրապետության առաջին նախագահը: Նրա այս մեսիջն ինչ-որ բան պետք է նշանակի…
**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**