_Սկիզբը նախորդ համարում_
Հայաստանի եւ հայության պարագայում մեր ազգային դիմադրողականությունը հաղթահարելու համար վերակենդանանալու ծրագիր ունեցող ռուսական կայսրությունը, որպես կատարածու ունենալով Հայաստանում կառավարման ղեկին գտնվող եւ քաղաքական դասի մեծամասնությունը կազմող գործակալական (քաղաքական եւ ուղիղ առումներով) վերնախավին՝ պահպանեց Հայաստանը կառավարող գաղութային համակարգը եւ դրա միջոցով.
1. Արցախի ազատագրման պայքարը շեղեց նախապես հռչակված միավորման ուղուց եւ նրա անկախացման ու Հայաստանից տարանջատման միջոցով հարցական դարձրեց տարածաշրջանային ճարտարապետությունը փոխելու, դրանով իսկ՝ գաղութային համակարգի հենքը խարխլելու եւ գործոն դառնալու Հայաստանի հնարավորությունը, ինչպես նաեւ նախադրյալներ ստեղծեց Արցախն իր ձեռքն առնելու եւ որպես մանրադրամ Այսրկովկասին վերատիրանալու նպատակով օգտագործելու համար։
2. Հայաստանին մտցրեց Ռուսաստանի առանցքի շուրջն ստեղծվող վերպետական ու դաշինքային ձեւաչափերի (ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ) մեջ՝ էապես սահմանափակելով Հայաստանի միջազգային ու տարածաշրջանային ինտեգրման եւ գործընկերային ներուժի զարգացման հնարավորությունները՝ նրան փաստացի դարձնելով Ռուսաստանի կցորդ-պետություն։
3. Ձեւավորեց Ռուսաստանից Հայաստանի կախյալությունն ապահովող երկկողմ միջազգային պայմանագրաիրավական համակարգ։
4. Հայաստանի անվտանգային-պաշտպանական եւ տնտեսական ոլորտների, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների եւ պետական կառավարման համակարգի նկատմամբ հաստատեց փաստացի ռազմավարական կառավարում։
5. 1988-94 թթ. եւ հետագա ժամանակահատվածում չեզոքացրեց ազգային պետության կերտման ներուժ ունեցող քաղաքական, հասարակական եւ ռազմական գործիչներին։
6. Ավարտին հասցրեց ռուսահպատակ, ստրկամիտ, նյութապաշտ, կամազուրկ, մտքով գաճաճ հայաստանյան (Արցախը ներառյալ) քաղաքական-կառավարչական դասի եւ նրա կորիզը կազմող գաղութային վարչակազմի ձեւավորումը։
7. Գործուն աջակցությամբ որպես հանցավոր համագործակցություն կազմակերպված գաղութային վարչակազմին օգնեց.
ա) ամբողջությամբ զավթելու պետությունը եւ այն վերածելու ռուսական գաղութատիրությունն ու դրան ծառայող այդ վարչակազմի վերարտադրությունն ապահովող գործիքի,
բ) ստեղծելու իր Հայրենիքից հայության զանգվածային արտագաղթ պարտադրող իրավիճակ,
գ) ստեղծելու բնակչության քանակի համեմատությամբ անհամաչափ ոստիկանական-ենիչերիական ուժ եւ այն անպատիժ կերպով կիրառելու երաշխիքներ:
Այս եւ այլ գործողությունների շնորհիվ Ռուսաստանը կարողանում է նաեւ պահպանել գաղութային համակարգի լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը, եւ ապահովել հայության պետականազրկման, ցեղասպանության ու վերջնական հայրենազրկման գործիք գաղութային վարչակազմի վերարտադրությունը:
Դիտարկվող գործողությունների հետեւանքով առաջացած համակարգային ճգնաժամն էապես թուլացնում է ազգային դիմադրողականությունը եւ պայմաններ ու նախադրյալներ ստեղծում Հայաստանի վերջնական աբխազացման ու կլանման համար: Եթե դա տեղի ունենա, մենք կզրկվենք ազգային պետություն ստեղծելու, մեր Հայրենիքին վերատիրանալու եւ մեր առաքելությունն իրականացնելու, այդու՝ ազատ ու արժանապատիվ կյանքով ապրելու հեռանկարից եւ ոտք կդնենք վերջնական ուծացմամբ որպես ինքնություն վերանալու անդառնալի ճանապարհի վրա:
Վերացողի գոյավիճակից դուրս գալու եւ ազատ ու արժանապատիվ ազգային կարգավիճակ ձեռք բերելու համար հարկավոր է առաջին հերթին ապագաղութացվել՝ ազատագրվել ռուս-թուրքական երկընտրանքի վրա հիմնված ռուսական գաղութատիրությունից՝ քանդելով գաղութային համակարգը եւ կտրելով այն պորտալարը, որի միջոցով Ռուսաստանը կառավարում է Հայաստանին:
**Վարուժան ԱՎԵՏԻՍՅԱՆ**