Ուկրաինայի Լուգանսկի մարզի՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող հատվածի իշխանությունները հայտնել են, որ Ստարոբիլսկի համալսարանի կամպուսի և հանրակացարանի վրա հարվածի հետևանքով վիրավորվել է 35 մարդ։
Հարվածի պահին համալսարանի ներսում ընդհանուր առմամբ 86 մարդ է եղել։ Հնարավոր է, որ երեխաներ դեռ լինեն փլատակների տակ։
Վերջին տվյալներով՝ փրկարարները փլատակներից դուրս են բերել երկու վիրավորի։
Ստարոբիլսկում վնասվել են նաև խանութներ, վարչական շենքեր և մասնավոր տներ, ևս մեկ տղամարդ վիրավորվել է։
Հաղորդվում է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ստարոբիլսկի վրա։