Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրի բանակին հրահանգել է դադարեցնել Լիբանանի ուղղությամբ հարվածները, հայտնում է իսրայելական 12-րդ ալիքը:
Հեռուստաընկերությունը նշել է, որ եթե «Հզբոլլահը» պահպանի հրադադարը և չդիմի նոր հարձակումների, ապա Իսրայելի պաշտպանության բանակը նույնպես կդադարի հարձակողական գործողությունները:
Որոշումն ընդունվել է հունիսի 21-ին Շվեյցարիայում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև նախատեսված բանակցությունների, ինչպես նաև Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իսրայելի ղեկավարության վրա գործադրվող ճնշման ֆոնին: