Հասարակություն

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել

Քիչ առաջ ՔՊ վարչության արտհերթ նիստում Աժ նախագահի թեկնածու է ընտրվել փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Հիշեցնենք երեք թեկնածուներ էին առաջադրվել՝ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուիբինյանը եւ Հայկ Կոնջորյանը։

Սրանից հետեւում է, որ Ալեն Սիմոնյանի համար նախատեսել են Հանրապետության նախագահի պաշտոնը, իսկ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի համար պայքարելու են Հայկ Կոնջորյանն ու Լիլիթ Մակունցը:

Ի դեպ, մենք գրել էինք, որ ՔՊ-ում դեմ են Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը, համարում են, որ նա անհավասարակշիռ է եւ ինքնատիրապետումը հաճախ է կորցնում, ուստի այս պաշտոնին հարմար չէ: Սակայն, քանի որ Նիկոլ Փաշինյանն էլ չի փայլում ինքնատիրապետումը պահպանելու իմաստով եւ այս փուլում ընդդիմությունն ավելի շատ ձայն է ստացել ու նոր կազմով է ԱԺ գնալու, ուստի ԱԺ նախագահի պաշտոնում էլ դաստիարակությամբ չփայլող մեկն էր անհրաժեշտ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image