Հուլիսի 6-ի գիշերը՝ ժամը 3․30-ին, մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Գրիբոյեդովի փողոցի բնակիչ 45-ամյա մի տղամարդու։
Նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Տղամարդը հայտնել է, թե մարիխուանա տեսակի թմրամիջոցը 30 դոլարով ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ անձնական օգտագործման համար։
***
Հուլիսի 6-ի առավոտյան՝ ժամը 4․35-ին, մայրաքաղաքում ծառայություն իրականացնող պարեկները, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Թամանցիների փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի բնակիչ 65-ամյա տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ։
***
Հուլիսի 6-ի կեսօրին, Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 57 կմ հատվածում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել «Նիսան» ավտոմեքենայի ուղևոր 30-ամյա երիտասարդի։
Մայրաքաղաքի Սարի թաղի բնակիչը ներկայացրել է կիսամոխրացած հետքերով կաթուցիչ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով։
Ըստ նրա՝ դեղնականաչավուն զանգվածը ինքն է քաղել վայրաճ կանեփի բույսից և պահել անձնական օգտագործման համար։
***
Նույն օրը՝ ժամը 17.35-ին, Գեղարքունիքի պարեկները նույն ճանապարհին ձերբակալել և Սևանի բաժին են տեղափոխել «Մերսեդես» մակնիշի մի մեքենայի ուղևոր 28-ամյա երիտասարդի։
Երևանի Սեբաստիայի փողոցի բնակչի խուզարկությամբ՝ ձեռքի պայուսակում հայտնաբերվել է կիսամոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված։
Նա հայտնել է, թե կանեփն ինքն է քաղել վայրաճ կանեփի թփերից և պատրաստել թմրանյութ՝ անձամբ օգտագործելու համար։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։
Այլ
Մի շարք դեպքեր են բացահայտվել
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Ախորժակն ուտելիս է բացվում
Հեռացող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրության օրվա առթիվ, մեկ աշխատավարձի չափով պարգեւատրել է պ...
Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին. կա և...
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությ...
Ֆլեշի Արմենը հրամայել է վերացնել խասկիին եւ նրա ձա...
Փարաքարում, «Լիա գարդեն» սրահի հարեւանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ թափառական խասկի էր ապրում իր...
Գաղտնի տեղեկություններով փաստաթղթերը գտել են աղբան...
Բրիտանական Պաշտպանության նախարարության գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերը հայտնաբերվել են...
×
❮
❯