Միջազգային

ԱԱ-2026․ Մեքսիկան առաջինն է ապահովել իր տեղը փլեյ-օֆֆում

ԱԱ-2026․ Մեքսիկան առաջինն է ապահովել իր տեղը փլեյ-օֆֆում

Մեքսիկան դարձավ ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին թիմը, որը ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆ փուլում:

Ժամերի առաջ մունդիալի տանտերերից մեկը՝ Մեքսիկան, Գվադալախարայում 1-0 հաշվով հաղթեց Կորեայի Հանրապետությանը։ Խաղի միակ գոլը խփեց Լուիս Ռոմոն՝ 50-րդ րոպեին: Նա օգտվեց դարպասապահի սխալից, որը բախվեց սեփական պաշտպանին և բաց թողեց գնդակը։ Սա A խմբի 2-րդ տուրի մրցավեճ էր:

Ավելի վաղ այս խմբում Չեխիան և Հարավային Աֆրիկան ​​ոչ-ոքի էին խաղացել 1-1: 6 միավորով Մեքսիկան ապահովեց առաջին տեղը խմբում և իր տեղը 1/32 եզրափակիչում: Այնտեղ մեքսիկացիները կխաղան երրորդ տեղը գրաված թիմերից մեկի հետ։ Երրորդ փուլում Չեխիան կմրցի Մեքսիկայի, իսկ Հարավային Աֆրիկան՝ Կորեայի Հանրապետության հետ: Երկու խաղերն էլ կկայանան հունիսի 25-ին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image