ՔՊ ներկուսակցական ընտրությունների շուրջ «ռազբիրատները» շարունակվում են․ բացահայտված զեղծարարներից մեկն էլ առաջին փուլի արդյունքներով 50-րդ համարը զբաղեցրած Հայկ Ավագյանն է՝ 289 ձայնով։ Չնայած Ավագյանը, ինչպես նաեւ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը դուրս են մնացել 50-յակից ու փոխարինվել կանանցով, որպեսզի լրացվի կանանց պարտադիր քվոտան, սակայն կուսակցության վարչությունում քննարկվել են Հայկ Ավագյանի ստացած ձայները: Կուսակցությունը դրանք խնդրահարույց է համարել, եւ կարծում են, որ այն ուղղորդված քվեարկության արդյունք է։ Հայկ Ավագյանը Վայքի տարածքային կառույցի անդամ է, եւ եթե կասկածները փարատվեն, ապա նա եւս կհետեւի Կարեն Գրիգորյանին եւ դուրս կմղվի ցուցակից։ Նախօրեին գրել էինք, որ նախկին պատգամավոր, Վերահսկող հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Գրիգորյանին հեռացրել են 50-ից, քանի որ պարզել են, որ նա հեռախոսով ուղղորդել է պատվիրակներին․ զանգել, խնդրել է, որ իրեն քվե տան։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչակ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վար...
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
«Հրապարակ»․ Սյունյաց «ռեմբոներից» բան չմնաց
Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գեւորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին,...
«Հրապարակ»․ Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու
Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բ...
×
❮
❯