Միջազգային

Հայաստանը կկորցնի իրեն ԵՄ-ում, ինչպես «կորցրեց» կոնյակը․ Վոլոդինը էլի խոսել է

Հայաստանը կկորցնի իրեն ԵՄ-ում, ինչպես «կորցրեց» կոնյակը․ Վոլոդինը էլի խոսել է

Հայաստանը կկորցնի իր ինքնությունը, եթե միանա Եվրամիությանը, ինչպես արդեն կորցրել է իր բրենդին «կոնյակ» անվանելու իրավունքը։ Այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Պաշտոնյան նշել է, որ ԵՄ-ն Հայաստանին տնտեսական աճ է խոստանում, ինչպես մի ժամանակ խոստացել էր Ուկրաինային։ Սակայն ուկրաինական արտադրանքին երբեք թույլ չեն տվել մտնել եվրոպական շուկաներ, քանի որ այն «անմրցունակ» է։

«Իսկ ի՞նչ կվաճառի Հայաստանը։ Նրանք մեզ գինի են վաճառում։ Մակրոնը եկավ, նա և Փաշինյանը գրկախառնվեցին, ուրեմն պայմանագիր կնքեք և սկսեք գինի մատակարարել Ֆրանսիային։ Ոչ, նույնիսկ նրանց կոնյակն այժմ բրենդի է, քանի որ ֆրանսիացիներն ասացին. «ձերը բրենդի է»։ Նրանք կկորցնեն իրենց ինքնությունը, ինչպես կորցրել են Ուկրաինայում», - հայտարարել է Վոլոդինը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանի ժողովուրդը պետք է առանձնացվի «իշխող էլիտայից», քանի որ հենց վերջիններս են «[երկիրը] տանում դեպի անդունդ»։ Վոլոդինը նաև նշել է, որ Ռուսաստանը օգնում է և՛ Հայաստանին, և՛ նրա ժողովրդին, բայց դեմ է հարաբերություններում «ստին և երկակի չափանիշներին»։

«Մենք ընդամենը կողմ ենք ազնիվ, բաց հարաբերություններին և, իհարկե, փոխշահավետ համագործակցությանը: Բարեկամությունը երկկողմանի երթևեկությամբ փողոց է», - եզրափակել է Պետդումայի խոսնակը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image