Տարածված տեսանյութը, սակայն, այդ դրոշով երիտասարդի հայտնվելու պահը չի արձանագրել ակցիայի վայրում` երիտասարդը շատ ավելի վաղ է հայտնվել, նրան տարբեր մարդիկ շատ հանգիստ տոնով փորձել են բացատրել, որ ճիշտ կլին, որ հեռանա, որ բազմաթիվ հայեր արդարացիորեն Ուկրաինան համարում են թշնամական երկիր, հետևաբար դրոշն էլ որպես թշնամական դրոշ է ընկալվում եւ կարող է տհաճ միջադեպ ծագել։
Ոստիկանները մի քանի անգամ, իբրև թե, հեռացրել են երիտասարդին դեպքի վայրից, սակայն նա ընդամենը մի քանի մետր այն կողմ է գնացել, ապա համառորեն վերադարձել է` արհամարհելով փաստը, որ Ուկրաինայի դրոշի ծածանումն այդ ակցիայի վայրում մեղմ ասած տեղին չէ ու բացասաբար է ընկալվում։
Երիտասարդի հետ բավականին հարգալից տոնով խոսել ու բացատրական աշխատանքներ են փորձել տանել ակցիայի տարբեր մասնակիցներ, այդ թվում Հայաստանի Հանրապետության առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, ակցիայի վայրում գտնվող Դանիել Իոաննիսյանի մայրը («Հրապարակ»֊ի ունեցած տեղեկություններով)։ Վերջինս անգամ երիտասարդին ասել են, որ գոնե պետք է Հայաստանի դրոշն էլ լիներ ձեռքին, այլապես ստացվում է, որ Ուկրաինայի խնդիրներն ավելի կարևոր են, քան Հայաստանինը և ստացվում է` երիտասարդը եկել է ուղղակի իրեն ցույց տալու։
Փաստացի, ոստիկանների թողտվությամբ, ակցիայի մասնակիցների կողմից ոչ բարեկամական երկիր ընկալվող Ուկրաինայի դրոշով երիտասարդը ժամեր շարունակ գտնվել է ակցիայի վայրում, ինչն էլ ի վերջո հանգեցրել է նման միջադեպին։
Հիշեցնենք, որ մարդկանց տրամադրությունները կապված Ուկրաինայի հետ պայմանավորված են նրանով, որ Ուկրաինան Ադրբեջանին զենք է վաճառել, ապա 44֊օրյայ պատերազմում տարած «հաղթանակի» կապակցությամբ առաջիններից մեկն է շնորհավորել, Ուկրաինայում հակահայկական պաստառներ են փակցվել ժամանակին եւ մի շարք այլ հանգամանքներով։