Հասարակություն

Ամեն մի հարբած թափթփուկ կարող է բռնության ենթարկել վարորդին

Ամեն մի հարբած թափթփուկ կարող է բռնության ենթարկել վարորդին

Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ անդրադարձավ մայրաքաղաքում տրանսպորտային «բարեփոխումներին» և դրա շուրջ ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ համակարգը անցել է երկար ճանապարհ՝ հասնելով թվային լուծումների և անհպում վճարումների ներդրմանը։ Նրա խոսքով՝ այս գործընթացը ուղեկցվել է տարբեր դժվարություններով և հանրության մեջ տարածված, հաճախ ոչ հիմնավոր գնահատականներով։

Նիստի ընթացքում ընդդիմադիր դիրքորոշում ներկայացրեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը:

Նա պնդեց, որ քաղաքապետարանը վերադառնում է նախկին մեթոդներին, մասնավորապես՝ ուղեվարձի հավաքագրման պարտականությունը կրկին դնելով վարորդների վրա, ինչը հանգեցնում է լարված իրավիճակների և միջադեպերի։

Ավինյանը հակադարձեց, թե անթույլատրելի է, երբ որոշ անձինք ագրեսիվ վարք են դրսևորում և դա փորձում են ներկայացնել որպես բողոքի ձև։

«Ամեն մի հարբած թափթփուկ, խուլիգան կարող է բռնության ենթարկի վարորդին: Հարբած թափթփուկը հարձակվում է վարորդի վրա, ասում՝ բոյկոտ է»,- նշել է Ավինյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image