Մշակույթ

Հայաստանը 3 նոր հուշարձանի հայտ է պատրաստել՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելու համար

Հայաստանը 3 նոր հուշարձանի հայտ է պատրաստել՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանի նոր հուշարձանների ընդգրկման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում։  ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի խոսքով, նախորդ տարի Արագածոտնի մարզի Տիրին կատարի վիշապաքարերը եւ մշակութային լանդշաֆտ ընդգրկելու համար հայտ ներկայացվել էր, այժմ եւս 3 հայտ է պատրաստվել։

«Այս տարի մեր կողմից երեք նոր հայտ է պատրաստվել, որով աշխատանքներ են տարվում, որպեսզի որոշ հուշարձաններ ընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Մեկ հայտը վերաբերում է Գառնիի տաճարին՝ հուշարձանախմբին եւ քարերի սիմֆոնիային։ Հաջորդ հայտն առնչվում է Երեւանի ուրարտական ժառանգությանը, առանցքում են Էրեբունին, Կարմիր բլուրը եւ Երեւանի ուրարտական դամբարանը»,- նշել է Հարություն Վանյանը։

Երրորդ հայտի մասին ԿԳՄՍ նախարարությունը հանրությանը կիրազեկի ավելի ուշ՝ հանդես գալով հայտարարությամբ։ Ընթացակարգը հետեւյալն է․ հայտերով ներկայացված հուշարձանները սկզբում ընդգրկվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում, որոշ ժամանակ անց՝ հիմնական ցանկում։ Մինչ հիմնական ցանկում ընդգրկվելը աշխատանքներ են տարվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետների հետ։ Հնարավոր է նաեւ նրանց այցելություններ Հայաստան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image