Հասարակություն

Ինչու չի կարելի լկտիանալ 

Ինչու չի կարելի լկտիանալ 

Երեկ Մարիամ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել՝ ոչ մի արտառոց բան, եթե չիմանաս բովանդակությունը, ինչ է ասում օրիորդը. «Հիմա մի քանի բառ կասեմ ու աշխարհը կպայթացնեմ» ու թվարկում է «կլուբ, ալկոհոլ, պարել» բառերը: 

Համացանցը իսկապես պայթեց այս տեսանյութից՝ միայն «Հրապարակի» ֆեյսբուքյան էջում 637 մեկնաբանություն, որից 3-ը դրական, մնացածը՝ հայհոյանք ու անեծք: Մի կողմից լավ է, որ չեն կաշկանդվում՝ ցույց են տալիս իրենց հղփացածության աստիճանը, բայց մյուս կողմից էլ կարևոր է՝ հասկանո՞ւմ են՝ ինչ են անում։ Օրիորդ Փաշինյան, դու հասկանո՞ւմ ես, որ քո կյանքում չկա գեթ մի բան, որը քո անձնական ձեռքբերումն է, որի համար դու անձամբ ես վաստակել՝ սկսած զուգարանի թղթից, վերջացրած այն դելիկատեսները, որ դու ուտում ես։ Այդ բոլորի համար վճարում ենք մենք՝ ես ու իմ նման հազարավոր քաղաքացիներ: Այն, որ դու 8 տարի է չգիտես ինչ արժի մազ ֆենելը կամ ինչ ա նստում ֆիլերը, որ մի քանի ամիսը մեկ ներարկում ես քո շրթունքները։ 

Այն, որ դու ապրում ես տաք տանը ու քեզ ամեն օր պադավատով ման են տալիս ու թիկնապահը քո ծանր տոպրակներն է կողքից վազեցնում, դա էլ քո շնորքը չի, այն, որ դու սև անձնագրով ուզածդ պահին աշխարհի ուզածդ կետը կարող ես առանց վիզա թռնել, դա եւս քո արժանիքներով չի պայմանավորված։ Այն, որ դու 4,2 միլիոն աշատավարձ ես ստանում՝ ոչ  նորմալ կրթություն, ոչ նորմալ փորձ ունենալով, ոչ էլ քո աշխատասիրության հաշվին, դա էլ ենք մենք՝ «պայթողներս» ապահովում: 

Կարող է չհավատաս, բայց մեր երկրում քո տարիքի, կրթության ու մակարդակի աղջիկները 200, մաքսիմում՝ 400 հազար դրամ են ստանում, ես շատ ուրախ եմ, որ քո փողերի մի մասը ապահովում է մասնավոր ընկերությունը, ճիշտ հասկացիր։ Բայց մյուս կողմից էլ ուզում եմ հստակ հասկանաս, որ հենց հայրդ իշխանություն կորցրեց, դու այդ աշխատանքը պահելու գեթ մեկ շանս չես ունենալու, նման գումարներ աշխատելու հնարավորությունն էլ հավասար է զրոյի: Անգամ, եթե ընդունենք, որ հայրդ տաղանդավոր քաղաքական գործիչ է և ամեն ինչի հասել է իր աշխատանքով, դու այդ ձեռքբերումների հետ ոչ մի աղերս չունես, դա քեզ ժառանգաբար չի փոխանցվելու։ Իսկ ուրիշի վաստակի հաշվին հղփանալն ու հեգնելը սեփական գերծատուին (ժողովրդին) շատ եղկելի վարքագիծ է։ Եթե չես հավատում՝ կարդա տարբեր կայքերում քո տեսանյութի մեկնաբանությունները։ Եթե հնարավոր չէ նման սկանդալների հերոս չդառնա, ես քո փոխարեն այնպես կապրեի, որ, երբ թիկնապահներ չլինեն՝ հետո ինձ փողոցում անգամ չճանաչեն, շառից ու փորձանքից հեռու: 

Արուս Հակոբյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image