Հասարակություն

«Ակնկալիք չունեմ այս դատարանից»

«Ակնկալիք չունեմ այս դատարանից»

Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Դավիթ Մինասյանի աջակից Արտյոմ Մոսինյանը անդրադարձել է վերջին զարգացումներին՝ դրանք բնութագրելով որպես հերթական սադրանք Հայ առաքելական եկեղեցու դեմ։

Նրա խոսքով՝ տեղի ունեցածից հետո արձանագրվել են նաև մի շարք ապօրինի գործողություններ։ Մոսինյանը նշել է, որ երկրում օրեցօր ավելանում է քաղաքական բանտարկյալների թիվը՝ մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Խոսելով դատարանի հնարավոր որոշման մասին՝ նա ընդգծել է, որ որևէ սպասելիք չունի դատական համակարգից։ Նրա համոզմամբ՝ այն գործում է մեկ կենտրոնից՝ իրականացնելով տարբեր, իր գնահատմամբ, ապօրինի քայլեր։ Մոսինյանը պնդել է, որ նման վերաբերմունքը դրսևորվել է թե՛ եկեղեցու ներկայացուցիչների, թե՛ հոգևորականների, ինչպես նաև մի շարք հայրենասեր քաղաքացիների նկատմամբ, և այժմ նույնը տեղի է ունենում նաև Դավիթ Մինասյանի պարագայում։

Հիշեցնենք, որ դատարանում քննարկվում է Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29-ին տեղի ունեցած միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքի կիրառման հարցը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image