Միջազգային

ԵՄ-ն ՀՀ-ներքին կյանքին միջամտելով՝ ցինիկաբար մեղադրում է Մոսկվային

ԵՄ-ն ՀՀ-ներքին կյանքին միջամտելով՝ ցինիկաբար մեղադրում է Մոսկվային

Ռուսաստանը ձգտում է վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերը։

«Ժամանակը, ակնհայտորեն, պատահական չէ։ Ռուսաստանը ձգտում է վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա... Մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերի դեմ», - ասել է Հիփերը։

Նա հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին նման ճնշումներին դիմակայելու հարցում։

Հիփերի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարները կոչ են արել Հայաստանին անցկացնել հանրաքվե՝ ԵՄ-ին միանալու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու վերաբերյալ։

Հատկանշական է, որ ԵՄ-ն բոլոր հնարավոր միջոցներով և առիթներով ուղիղ աջակցություն է հայտնում Փաշինյանին՝ այդպիսով բացահայտ կերպով միջամտելով ՀՀ ներքին կյանքին, մինչդեռ անամոթաբար նման գործողությունների մեջ մեղադրում է Ռուսաստանին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image