Հարցազրույց

«Հրապարակ»․ Էն անբարոյական տերտերները գնում` Նիկոլի աջն են պաչում

«Հրապարակ»․ Էն անբարոյական տերտերները գնում` Նիկոլի աջն են պաչում

Մայր Աթոռում տեղի ունեցած դեպքերը շատերին են հուզել, 10 եպիսկոպոսների հայտարարությունը, գրոհն Էջմիածնի վրա եւ Վեհափառի հեռացման պահանջը թիվ մեկ քննարկման թեման են երկրում: Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով եկեղեցու դեմ հերթական գրոհին, ասում է.

- Բոլորը կարծիք հայտնող են, արդեն հոգնել եմ կարծիք լսելուց, գործ անել է պետք, ազգը պետք է զարթնի, էլ ուրիշ տարբերակ չի մնացել:

- Բայց ազգը արթուն է: Ամռանը Մայր Աթոռի բակը լեփլեցուն էր, սակայն պայքարելու եւ դիմադրություն ցույց տալու փոխարեն կաթողիկոսը գնաց հաշտության ճանապարհով` Աջապահյանին հոժարակամ բանտ ուղարկեցին, ապա այս իշխանությունը բանտարկեց Վեհափառի քրոջ որդուն, եղբորը, եղբորորդուն, Արշակ սրբազանին, եւ հիմա հերթը կամաց իրեն է հասնում:

- Գործողություն չեղավ, հիմա խոսում ու խոսում են, ի՞նչ: Հայ ազգին պետք է արթնացնել, արթնացնող չկա:

- Բայց արթնացնողներին բանտարկում են. Սամվել Կարապետյան, Բագրատ սրբազան…

- Դե որ Սամվելի նման 10-20 հազար տղա լիներ, հո Սամվելին չէի՞ն կարա բանտ գցեին: Ես սովորական ռամիկ տղա եմ, գլուխս լավ չի աշխատում, ուզում եմ ջոկեմ` Հայաստանում հա՞յն ա ավելի շատ, թե՞ թուրքը: Հասել ենք էն օրվան, որ անբարոյական տերտերները էթում Նիկոլի աջը պաչում են: Էդքանից հետո էլ ի՞նչ ասես: Հիմար վիճակում ենք հայտնվել:

- Այսինքն` Դուք ամեն ինչ ժողովրդի հետ եք կապում:

- Նիկոլն էլ ա ժողովրդի անունից խոսում, էն անբարոյականներն էլ են ժողովրդի անունից խոսում, բարոյականներն էլ են ժողովրդի անունից խոսում, դրա համար ես էդ «ժողովուրդ» բառն էլ եմ սկսել չընդունել:

- Գործողություն եք ակնկալում, իսկ Դուք՝ ինքներդ, ի՞նչ եք անում: Օրինակ` ինչո՞ւ Մայր Աթոռ չեք գնում եւ Եկեղեցուն աջակցություն չեք հայտնում:

- Ես Մայր Աթոռին էլ եմ աջակցում, ինչքան հայ կա, բոլորին աջակցում եմ: Մտքիցս մենակ քֆուր ա գալիս: Ուրիշ ոչ մի բան, էլ խոսալու բան չունեմ: Հիմար վիճակում ենք հայտնվել, չեմ կարողանում կողմնորոշվեմ, թե քանի հայ ա մնացել մեր երկրում: Եթե բոլորին բանտ ա լցնում, ուրեմն պիտի բանտից սկսենք: Ես էլ՝ հայերիս ծառան:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image