Միջազգային

Համակարգչային խաղի վաճառքով կվերանորոգեն միջնադարյան ամրոցը

Համակարգչային խաղի վաճառքով կվերանորոգեն միջնադարյան ամրոցը

Warhorse Studios-ը բարեգործական նախաձեռնություն է սկսել։ Այն կապված է Kingdom Come: Deliverance համակարգչային խաղի հետ կապված պատմական օբյեկտի վերականգնման հետ։ Համաձայն ընկերության տարածած հայտարարության, խոսքը 14-րդ դարի Պիրկշտեյն դղյակի մասին է, որը գտնվում է Ռատա-նադ-Սազավոու շրջանում։ Այն ունի մեծածավալ վերանորոգման կարիք, ներառյալ նաեւ՝ զանգակատան վերականգնում, հարակից ենթակառուցվածքների վերականգնում։

Համաձայն բարեգործական ակցիայի հեղինակների, նշված համակարգչային խաղի յուրաքանչյուր վաճառված օրինակից 1 դոլար կուղղվի դղյակի վերականգնման աշխատանքների համար ստեղծված հիմնադրամին։ Կա նաեւ ուղիղ հանգանակություն կատարելու հնարավորություն։ Նրանք, ովքեր 100 դոլար կամ 100 եվրո մկհատկացնեն, նրանց անունները պարունակող տախտակներ կտեղադրվեն դղյակի տարածքում, որպեսզի բոլորը իմանան այդ մասին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image