Սպորտ

Մխիթարյանն ասել է՝ կդառնա մարզիչ, թե ոչ

Մխիթարյանն ասել է՝ կդառնա մարզիչ, թե ոչ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, միլանյան «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագա հնարավոր ծրագրերի մասին՝ անդրադառնալով մարզչական կարիերայի թեմային։

Փորձառու ֆուտբոլիստը նշել է, որ այս պահին իրեն դժվար է պատկերացնում գլխավոր մարզչի կարգավիճակում։ Նրա խոսքով՝ այդ աշխատանքը մեծ նվիրում է պահանջում․ անհրաժեշտ է երկար ժամանակ անցկացնել մարզաբազայում, մանրակրկիտ պատրաստել մարզումները և մշտապես աշխատել թիմի հետ։ Բացի այդ, կարևոր է կարողանալ հավասար վերաբերմունք և հոգեբանական աջակցություն ցուցաբերել թե՛ խաղաժամանակ ստացող, թե՛ պահեստային կազմում մնացող ֆուտբոլիստներին։

Միևնույն ժամանակ Մխիթարյանը չի բացառել, որ ապագայում կարող է փոխել իր դիրքորոշումը՝ ընդգծելով, որ երբեք պետք չէ վերջնականապես փակել որևէ դուռ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image